• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Անտիվիրուս Կոմիտաս

Հարգելի բարեկամ.

Առաջարկում եմ մասնակցել երկու արժեքավոր ծրագրի իրագործմանը:

1.     Կոմիտասի գրառած ժողովրդական երգերից պահպանվել է 1800 նմուշ: Մինչ օրս այդ երգերից 1000-ից ավելի նմուշ ընդհանրապես չի հնչել, չի երգվել և չի ձայնագրվել: Այդ երգերը Արևմտյան Հայաստանի և Արևելյան Հայաստանի տարբեր գավառների ավանդական երգերն են: Հնարավորության դեպքում դրանք կձայնագրվեն միաձայն երգեցողությամբ (ինչպես գրված են):

Խնդրում եմ Ձեզ օգնել, որպեսզի ձայնագրենք այդ երգերը կամ դրանց մի մասը:

Մեկ երգի ձայնագրության արժեքը (երգիչ, ստուդիա, միքս) կազմում է 50 դոլար:

2.     Այսօր անհրաժեշտ է հայ ժողովրդի մեջ արմատավորել ազգային ոգին և անաղարտ պահել ինքնությունը: Որպեսզի կարողանանք ազգովի ճշմարիտ հայրենիք կերտել, նախ պետք է ինքներս մեզ նմանվենք: Այդ նպատակի իրագործման ամենակարճ ճանապարհը կոմիտասյան երգի տարածումն է յուրաքանչյուր հայ ընտանիքում: Ես ընտրել եմ կոմիտասյան հինգ  երգ, որ կարող է երգել յուրաքանչյուր հայ մարդ: Դրանք են «Սոնա յար», «Հոյ Նազան», «Իմ չինարի յարը», «Դե, հե, զընգը, զընգը», «Գնացեք, տեսեք` ով է կերել այծը»: Ընտրված հինգ երգերը փորձնական ձայնագրվել են (միաձայն): Հարկավոր է հետևել տրված տեքստերին, լսել ձայնագրությունը և զուգահեռ երգել: Նույն սկավառակում տեղադրված են նաև կոմիտասյան օրորոցային երգերի ձայնագրություններ` ծննդատներում մայրերին նվիրելու համար:

Այսպիսով, մեկ ձայնասկավառակը պարունակում է հինգ երգ (սովորելու համար), չորս օրորոցային երգ (լսելու համար), երգերի բառերը և ծրագրի բացատրությունը: Ձայնասկավառակը կոչվում է «Անտիվիրուս-Կոմիտաս»: Սկավառակի տարածման համար անհրաժեշտ է այն բազմացնել և անվճար բաժանել Սփյուռքի և Հայաստանի բոլոր հայերին: Մեկ սկավառակի արժեքը մեկ դոլար է: 

Հարգանքով`

կոմիտասագետ, կոմպոզիտոր                                   Արթուր Շահնազարյան