• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Նամակ ԼՂՀ ԿԳՆ-ից

ՀՀ ԿԳ նախարարության «Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր» ՊՈԱԿ տնօրեն  պարոն Ա. Բլեյանին

Հարգելի պարոն Բլեյան

Սիրով հրավիրում ենք Ձեզ և Ձեր գործընկերներին մասնակցելու ԼՂՀ կրթության և գիտության նախարարության «Ասպետ» ռազմամարզական ճամբարի բացմանը, որը տեղի կունենա սույն թվականի հուլիսի 13-ին ժ.17.00-ին, Ասկերանի շրջանի Այգեստան համայնքում:

Միաժամանակ տեղեկացնում եմ Ձեզ, որ ճամբարին մասնակից կրթահամալիրի ավագ դպրոցների սաները հաջողությամբ ներգրավվել են ճամբարի առօրյային և ընդամենը երկու օրվա ընթացքում հասցրել են ցուցաբերել բարձր պատասխանատվություն ու ակտիվ մասնակցություն ճամբարում կազմակերպվող զանազան միջոցառումներին: 

Հարգանքներով` Է. Գրիգորյան