• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Խաղարկային դատարանին հրաժեշտ տալուց առաջ

 Աշխատանքային գործունեությանս մակրո և միկրո քայլերը, ինչպես նաև դադարները ծավալվել են «Ուսուցիչ - աշակերտ», «Ոսուցիչ - ուսուցիչներ», «Ոսուցիչներ- դասավանդողներ», «Դասավանդողներ- տնօրինություն», «Ես» համակարգերում:

Առաջին համակարգի մի կողմի հաշվետվությունները (տես` ավագդպրոցի ենթակայք), հնարավորություն են տալիս պատկերացում կազմել մյուս կողմի աշխատանքի արդյունավետության մասին:

Երկրորդ համակարգում, որի մյուս կողմի (Մարգարիտ Սարգսյան, Արտակ Զարգարյան, Վահրամ Թոքմաջյան, Հասմիկ Նալբանդյան, Տիգրան Պարսիլյան և մեկ տասնյակ այլք) հետ մասնագիտական և մարդկային համագործակցությունը զարգացրել է յուրաքանչյուրիս և ողջ թիմի ներուժը, մասնաբաժինս` թեկուզ փոքր, բայց կարևոր է:

Երրորդ համակարգում համագործակցության մակարդակը, հետևաբար`արդյունավետությունը, անհրաժեշտ նվազագույն մակարդակից չի իջել: Իսկ փոքր ուշացումով մահկանացուն կնքած ուսումնական կենտրոնը եղել է երկրորդ և երրորդ համակարգերի գործող անձանց իմի բերող միակ գործնական կառույցը:

Չորրորդ համակարգում գործունեությունս հիմնականում դրսևորվել է կես հարյուրյակի հասնող առաջարկությունների տեսքով, որոնց զգալի մասն անարձագանք է մնացել:

Հինգերորդ համակարգը, որի նշանաբանն էր«Ինքնակրթությունը պարտականություն է, իրավունք և հաճույք», ներառել է աշխատաժամանակի 20 և մնացած ժամանակի (քունըհանած) 75 տոկոսը: Արդյունավետության մասին կարող են վկայել մյուս համակարգերի անհատականությունները, անհատներն ու անձերը:

 

30.06.2012                          ©                   Աշոտ Տիգրանյան