• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Նոր գործընկերության սկիզբ

Հունիսի 21-ին Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության աշխատակից Վահան Հովսեփյանի միջնորդությամբ կրթահամալիր էր այցելել Վրաստանի ITi ընկերության մենեջեր Լաշա Շամատավան: Ժամը 14:00 միջին և ավագ դպրոցի մի խումբ սովորողներ, ուսուցիչներ դիմավորեցին նրան Մարմարյա սրահում: Կրթահամալիրի տնօրենի ուղեկցությամբ նա եղավ բնագիտության լաբորատորիայում, տեխնիկապես հագեցած դասասենյակներում, որից հետո միասին հավաքվեցինք Միջին դպրոցի ընթերցասրահում` ներկայացնելու մեդիակրթության մեր փորձը: Ներկայացվեց «Լուսաստղ» ամսագիրը, թղթակիցները, ինչպես հայերեն, այնպես էլ ռուսերեն ու անգլերեն պատմեցին իրենց գործունեության մասին, «Տիեզերք» ակումբը, մեդիագրադարանը, մեդիօլիմպիադան: Միջին դպրոցի սովորողները ներկայացրին, թե ինչպես են օգտագործում էլեկտրոնային օրացույցը, էլեկտրոնային գրիչները, բլոգները, կայքը, թվային միջոցները իրնեց ուսուցման կազմակերպման մեջ: Յուրաքանչյուր բաժինը ներկայցնելիս մեր գործընկերը իրեն հետաքրքրող հարցեր էր տալիս: Այս ամենը ընթացավ բուռն քննարկումներով, համեմատություններով և համեստ ամառային հյուրասիրությամբ: Ձեռք բերվեցին պայմանավորվածություններ` սպասվելիք գործընկերության վերաբերյալ: