• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ո՞վ է ասում, թե չեն կարդում...

Կրթահամալիրը առավոտից պատրաստվում էր «Բացօթյա ընթերցանության փառատոնին» մասնակցելուն: Փառատոնի մեջ մտնում է գրքի նվիրատվություն և Ֆլեշ մոբ-ընթերցանություն:

Առաջին խումբն արդեն շրջել  է քաղաքում և միջոցառման շրջանականերում գրքեր և բուկլետներ է նվիրել մասնակիցներին: Գրադարանի ակտիվը չէր կարող բաց թողնել այս միջոցառումը:
18:00-ին արդեն Կասկադ համալիրում էինք, գրքեր նվիրելու պահին մեզ մոտեցան լրագրողներ և տիկին Մարին ներկայացրեց կրթահամալիրի ծրագիրը`«Մեդիաօլիմպիադա անիվների վրա»-ն, բացատրեց օլիմպիադայի առաջադրանքների կատարման մասին կանոնները: Բոլորը տպավորված էին, շատ հետաքրքրված էին, որ գրավիչ և յուրահատուկ ծրագիր ենք կազմել: Հարցազրույցից հետո գրադարանի ակտիվը սկսեց բաժանել տեղեկատվական թերթիկները և ծանոթացնել mskh-ին:
Քիչ-քիչ նկատվում է ակտիվություն, քանի որ շուտով կսկվի ընթերցանության ֆելշ-մոբը: Շատերի ձեռքին արդեն նկատում ենք գրքեր, որոնք կբացվեն և մոտ երկու ժամ կընթերցվեն:
Ի դեպ արդեն նկատվում են կրթահամալիրի գրքերը ընթերցողների ձեռքին: