• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ինչո՞վ տարբերվեց 2011-2012 ուսումնական տարին նախորդներից

 

Յուրա Գանջալյանի տարեկան հաշվետվությունը

2011-2012 ուսումնական տարին սկսվեց կրթահամալիրի միջին և ավագ դպրոցում անգլերենի դասավանդման բովանդակային ու նպատակային նոր ծրագրով` ըստ լեզուների իմացության համաեվրոպական մակարդակների  http://www.mskh.am/am/11345 : 7-12-րդ  դասարանների անգլերենի առարկայական ծրագրերը հիմնականում նպատակաուղղված են եղել լեզվի ուսուցման չորս բաղադրիչների` լսելով հասկանալու, խոսելու, ընթերցելով հասկանալու և գրելու  զարգացմանը: Կրթահամալիրի բոլոր դասասենյակներն այս տարի կահավորվեցին համակարգիչներով, պրոյեկտորներով և էլեկտրոնային գրատախտակներով, որը նպաստավոր պայմաններ ստեղծեց մեր ծրագրային դրույթների կատարման համար: Օրինակ, առաջին ուսումնական տարին էր, որ հնարավորություն տրվեց իրականացնելու լսելով հասկանալու մեր ծրագրային պահանջները: Միշտ էլ ասել ու գրվել է, որ լսելով հասկանալը լեզվի դասավանդման կարևոր բաղադրիչ է, բայց երբեք այսպիսի ռեալ ու նպաստավոր պայմաններ չեն եղել ու այն միշտ էլ եղել է օտար լեզվի դասավանդման թույլ ու խոցելի կողմը: Այսպիսով կարելի է փաստել, որ 2011-2012 ուսումնական տարվա ընթացքում էապես զարգացել են մեր կրթահամալիրի սովորողների լսելով հասկանալու կարողությունները սկսած կրտսեր դպրոցի առաջին դասարանցիների համար փոքրիկ երգ- կարաոկեներից մինչև ավագ դպրոցի սովորողների համար գործածվող աուդիոհոդվածները: Հեղինակային մանկավարժության հեղինակների մայիսյան 7-րդ հավաքին բաց դաս եմ վարել` “Ավագ դպրոցում լսելով ընկալելու ունակությունների զարգացմանը նպաստող վարժություններ համացանցից” թեմայով: “Դպիր” էլեկտրոնային ամսագրում լսելով ընկալելու մասին իմ մեթոդական հոդվածն է հրապարակվել` “Լսել, լսել և նորից լսել” http://dpir.mskh.am/art.php?id=516:

Անգլերենի դասավանդման ծրագրային երկրորդ բաղադրիչը խոսելու կարողությունները զարգացնելն է: Մեր կրթահամալիրում 2011-2012-ը առաջին ուսումնական տարին էր, որ բոլոր դասարանների համար ծրագրով նախատեսվեց բանավոր հաղորդակցվելու թեմաներ: Թեմատիկ տեքստերը ըստ առարկայական չափորոշիչների, կազմում են դասավանդողները: 2012 թ. մարտ ամսից սկսած ավագ դպրոց-վարժարանում սկսեցին գործել երկու անգլերեն լեզվով խոսողների ակումբ.      http://www.mskh.am/am/16330   ,   http://www.mskh.am/am/17509

http://www.mskh.am/am/17207

http://www.mskh.am/am/17559

Ակումբների հիմնական նպատակը սովորողներին անգլերենով հաղորդակցվելու ավելի մեծ հնարավորություն տալն է: Անցնող ուսումնական տարվա ընթացքում նոր էին ձևավորվել այդ ակումբները ևմասնակիցների թիվն էլ մեծ չէր, բայցկարևորնայնէր, որսկսեցինք: Ակումբային գործունեությունը 2012-2013 ուսումնական տարում 4 ժամով ներգրավված է ավագ դպրոցի ուսումնական պլանում, որն իմ կարծիքով մեծ դեր կունենա բանավոր խոսքի զարգացման գործում:

Առաջին անգամ ստեղծվեց լսելով հասկանալու և խոսելու կարողությունների զարգացմանն ուղղված մեթոդական նշանակություն ունեցող տեսադաս`  http://www.mskh.am/am/15101 , որը ներկայացվեց Digitech2012-ին: Այդ դասը տեղադրվածէ Youtube-ում և արդեն ունի1600-ից ավելի այցելու: Երբ մայիս ամսին հոլանդացի ուսուցիչների խումբ այցելեց մեր կրթահամալիրը, մեր ավագ դպրոցի շատ սովորողներ, իսկ10-3-ըամբողջությամբ, հետևում էին այդ խմբին և անգլերենով նրանց հետ հաղորդակցվելու առիթը բաց չէին թողնում: Այդ օրը իմ անգլերենի սովորական դասը վերածվեծ մասնագիտական փորձառության:

Լեզվի իմացության երրորդ ծրագրային բաղադրիչը ընթերցելով հասկանալնէ: Համակարգչի առկայությունը և ինտերնետի հասանելիությունը անգլերենի իմ կաբինետում հնարավորություն տվեց սովորողներին դասի ընթացքում հատուկ ընթերցելով հասկանալու համար կազմված բնագիր տեքստեր կարդալ և անել դրանց համար նախատեսված վարժությունները, որոնք տեղադրված են այս կայքում`    http://www.miguelmllop.com/practice/intermediate/readingcomprehension/readingcompindex.htm

2011-2012 ուստարում առաջին անգամ ամբողջ կրթահամալիրում գրելու կարողությունները անշարժ վիճակից սկսեցին կենդանության նշաններ ցույց տալ շնորհիվ մեդիաօլիմպիադաների: Միջին և ավագ դպրոցի մեդիաօլիմպիադայի անգլերենի առաջադրանքները միշտ էլ ստեղծագործական պահանջ են ունեցել: Անգլերենից երբևէ ինքնուրույն միտք չգրած սովորողները սկսեցին շարադրել իրենց սեփական մտքերն անգլերեն, որոնցից լավագույնները տեղադրվեցին կայքում. http://www.mskh.am/en/14420, http://www.mskh.am/en/14400http://www.mskh.am/en/14205

 Այս տարվա մարտ ամսից սկսած10-3 և12-րդ դասարանի իմ սովորողները սկսեցին տնային աշխատանքների որոշ մասը կատարել էլեկտրոնային եղանակով և դրանք տեղադրել Skydrive-ում`տալով ինձ խմբագրելու թույլտվություն:

Այս ուսումնական տարին նշանավորվեց նաև նրանով, որ ստեղծեցի իմ անձնական կայքէջը (բլոգը)` http://ganjalyanyura.wordpress.com/, ուր տեղադրեցի իմ բոլոր հոդվածներն ու թարգմանությունները:

Անցնող ուսումնական տարին հատկանշական էր նաև նրանով, որ առաջին անգամ Գոշավանք-Գոշ լիճ-Հաղարծին-Սևանա լիճ ուսումնական-հայրենագիտական ճամփորդության պատասխանատուն եղա` http://www.mskh.am/am/20116

Այս օրերին դեռ ընթացքի մեջ են պետական միասնական քննությունները: Պետք է նշել, որ անգլերենի խորացված ուսուցման 12-րդ դասարանի անգլերեն մասնավոր չպարապած իմ սովորողների միջին գնահատականը անգլերենից եղել է 14-ը, որն ավելի բարձր է, քան բոլոր քննություն հանձնողների միջին բալը: Դա նշանակում է, որ մեր կրթահամալիրի ավագ դպրոցի անգլերենի խորացված ուսուցման դասարանը կայացել էր:   

2012-ի ամառային ուսումնական ճամբարի ընթացքում ես և Շուշան Ազատյանը 10-3 դասարանի սովորողների հետ սկսեցինք անգլերեն-հայերեն պատկերազարդ էլեկտրոնային դպրոցական բառարանի ստեղծման աշխատանքները, որի առաջին արդյունքները ներկայացրեցինք հունիսի 15-ին Նոր դպրոցում, որն ուղիղ կապ ուներ “Digitech Business Forum”-ի հետ:

Չկրկնվելու համար տարեկան հաշվետվության մեջ չեմ նշում իմ բոլոր այլ աշխատանքների, գրած հոդվածների մասին, որոնք նշվել են իմ կիսամյակային, http://www.mskh.am/am/14822, եռամսյակային` http://www.mskh.am/am/17778   և մայիս ամսվա`  http://www.mskh.am/am/19756 հաշվետվությունների մեջ:

2012-2013 ուսումնական տարին ավագ դպրոցը սկսելու է նոր ուսումնական պլանով, ինչը մեր ծրագրաստեղծ աշխատանքային խմբին պարտադրում է գրել նոր առարկայական ծրագրեր ընդհանուր դասընթացի, ընտրությամբ և ակումբային գործունեությունների համար:

Յուրա Գանջալյան

20.06.2012