• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Կրթահամալիր էր այցելել Ժիրայր Լիպարիտյանը

Հունիսի 19-ին կրթահամալիրի աշխատանքներին ծանաոթանալու համար իր նախաձեռնությամբ այցելել էր կրթահամալիրի տնօրենի հին բարեկամ, Միչիգանի համալսարանի` հայ ժողովրդի պատմության պրոֆեսոր, Հայաստանի Հանրապետության 1991-97թթ արտաքին քաղաքականության գլխավոր պատասխանատուներից մեկը` Ժիրայր Լիպարիտյանը:
Նա եղավ Մեդիակենտրոնում, Գեղարվեստի դպրոցում, Մայր դպրոցում,  «Տիգրան Հայրապետյան»  գրադարանում:  Տիգրան Հայրապետյանի` իր մտերիմի մասին արտահայվեց մեծ սիրով  և խոստացավ  Բոստոնի  իր անձնական գրադարանից մի մեծ բաժին նվիրաբերել գրադարանին: