• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Մասնակցում ենք սեմինարի

 

Այսօր ես ու Արևիկ Բաբայանը մասնակցեցինք «Տեղեկատվական և հաղորդակցման տեխնոլոգիաները ներառական կրթության ոլորտում» սեմինարին‚ որը կազմակերպել էին ՅՈՒՆԵՍԿՕ-ի  ՏՏԿ ինստիտուտը և ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը: Սեմինարը վարում էր ՅՈՒՆԵՍԿՕ-ի  ՏՏԿ ինստիտուտի «ՏՀՏ-ները վաղ մանկության տարրական և ներառական կրթության ոլորտում» բաժնի ղեկավար Նատալիա Տոկարևան: Նա ներկայացրեց ներառական կրթությանն աջակցող նոր տեխնոլոգիաները‚ նրանց առանձնահատկությունները և գործածությունը:  Դրանց կարելի է ծանոթանալ  http://www.inclusive.co.uk/ կայքում: Տեխնոլոգիաները բազմազան էին‚ բայց ցավալին այն է‚ որ բոլոր ծրագրերը միայն օտար լեզվով են առայժմ: Մեզ հետաքրքրեց էլեկտրոնային փոստի մի տարբերակ‚ երբ կարդալու և գրելու խնդիր ունեցող սովորողը կարող է էլեկտրոնային նամակ ուղարկել ձայնագրության միջոցով:  Ծրագիրը կոչվում է Icanemail:Վաղը կմասնակցենք սեմինարի շարունակությանը‚ որն ավելի գործնական բնույթ կկրի: Այն վարելու է կրթության‚ ՏՀՏ և ներառական կրթության փորձագետ Թերրի Վուալերը: