• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Կրթական նոր միջավայր, որտեղ ինտերնետը ուսուցիչ է

 

7or.am

HP ֆիրման «Յունիքոմփ» ընկերության միջոցով օրերս «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրին  նվիրաբերեց  HP ProLiant DL360 G7 CTO E5645 սերվեր:

Սերվերի  ռեսուրսները լրիվ բավարար են մի քանի վիրտուալ հզոր մեքենա ստեղծելու համար, որով միաժամանակ կիրականացվեն արդի ու կարևոր IT լուծումներ: Այն ոչ միայն կրթահամալիրն առաջատար կդարձնի հայաստանյան կրթական հաստատությունների մեջ, այլև կդնի արտասահմանյան կրթական հեղինակավոր հաստատությունների շարքում: Կրթահամալիրը պատրաստվում է նոր սերվերի միջոցով էապես բարելավել mskh.am կայքի աշխատանքը, ստեղծել ներքին ֆայլային ռեսուրս և էլեկտրոնային (մեդիա) գրադարան՝ մատչելի վեբ-ինտերֆեյսով, կրթահամալիրի դպրոցների միջև հաղորդակցության և հեռավար ուսուցման, կրթահամալիրի ավագ դպրոցների պատանեկան ակումբների համար ժամանակակից միջավայր ստեղծել, ապահովել փաստաթղթերի էլեկտրոնային շրջապտույտ:

Ծրագրային ապահովման համար համագործակցում ենք մեր գործընկեր Microsoft Armenia-ի հետ`  գործարկելու  Microsoft SharePoint և Microsoft Lync ծրագրային փաթեթները, Windows Server 2008 R2 օպերացիոն համակարգը: