• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Հիմնական դպրոց-պարտեզում

 

Հիմնական դպրոցում ենք, այն դպրոցում, որտեղ անցել են իմ մանկության լավագույն օրերը: Նորից նույն ջերմությունն եմ զգում, նույն հարազատ դեմքերն են ինձ ժպտում ու հարազատ ձայնով ներս հրավիրում:

 Ներս մտա… Այս ինչքա՜ն բան էր փոխվել: Միանգամից նկատեցի մանկապարտեզը, երեխաները նախաճաշում էին: Երանի՜ նրանց, ինչքա՜ն անհոգ են ու երջանիկ: Նրանք ուտում էին՝ առանց ուշադրություն դարձնելու այն մարդկանց, ովքեր հիացած դեմքերով նայում էին իրենց  շոկոլադե դեմքերին:

 Այնքան լավ ու ամառային տրամադրություն էր: ­­­­Առաջին դասարանցիները պատրաստվում էին լողալուն և շատ ոգևորված էին: Իսկ մեծերը պատրաստվում էին գնալ Բ-4 դպրոց-պարտեզ՝ լողալու:

Նրանց չէր խանգարում իրականացնել նաև տարբեր ուսումնական ծրագրեր. նկարել, երգել, ակտիվ հետևել կայքի աշխատանքներին և ճամբարային առօրյային: