• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Վերջապես ծանոթացանք

Արդեն 6 ամիս է, ինչ ցանկանում էի ծանոթանալ փոքրիկ Դավիթիկի հետ: Վերջապես ցանկությունս կատարվեց՝ մայրիկիս և մորաքրոջս հետ հյուր էի գնացել ընկեր Արմինեի և Դավիթիկի մոտ: Շա՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜տ լավն էր. սկզբում քնած էր, հետո արթնացավ ու անընդհատ ժպտում էր: Մենք միասին խաղացինք. ես փորձում էի իր լեզվով խոսել՝ «աղու-աղու» էի անում, բայց նա միևնույնէ, ինձ չհասկացավ: Ոչինչ, ես  նորից նրան հյուր կգնամ և արդեն իմ լեզվով կխոսեմ. թող սովորի:

Վառլամով Արտյոմ

հուսով եմ՝ արդեն 5-րդ դասարան