• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

SMART Technologies Inc. հայտարարած «SMART – 2012 լավագույն դաս» մրցույթի տարածաշրջանային փուլին կրթահամալիրի փորձը ներկայացնելու մասին

 

SMART Technologies Inc.  հայտարարած  «SMART– 2012 լավագույն դաս» մրցույթի տարածաշրջանային փուլին կրթահամալիրի փորձը ներկայացնելու համար.

  1. ստեղծել կրթահամալիրի մրցութային հանձնաժողով՝ Գևորգ Հակոբյանի ղեկավարությամբ, քարտուղար՝ Սուսան Մարկոսյան, անդամներ՝ Տիգրան Պարսիլյան, Նառա Նիկողոսյան, Հերմինե Անտոնյան.
  2. Ֆիրմա Ալֆային նամակով հաստատել կրթահամալիրի մասնակցությունը մրցույթին՝ ներկայացնելով հրամանի նախագիծը.
  3. կրթահամալիրի դասավանդողի համար պարտադիր համարել   www.smart-teacher.ru կայքում մրցույթի պայմաններին մանրամասն ծանոթանալը.
  4. հանձնարարել դասավանդողներին մինչև հունիսի 30-ը հանձնաժողովին ներկայացնել պահանջվող հարցաթերթիկը՝ լրացված, և Sky Drive-ի հղումով՝ ներկայացվող դասի նյութերի փաթեթը.
  5. կազմակերպել սմարթ տեխնոլոգիաներով դասի կրթահամալիրային մրցույթը.
  6. Տիգրան Պարսիլյանին հանձնարարել կազմակերպել ծրագրային ապահովում, դասավանդողներին տալ իր կողմից անհրաժեշտ համարվող խորհրատվություն, մեթոդական ցուցումներ կայքով և փոստով, ամեն կերպ աջակցել նյութերի լրամշակմանը և հավաքմանը. 
  7. կրթահամալիրային մրցույթի արդյունքները ամփոփել մինչև հուլիսի 20-ը.
  8. հանձնաժողովին հանձնարարել անհրաժեշտ ծրագրային և մեթոդական աջակցություն ցուցաբերել իր կողմից ընտրված աշխատանքների հեղինակներին նյութերը  լրամշակելու և մինչև օգոստոսի15-ը տարածաշրջանային հանձնաժողովին ներկայացնելու համար։

Կրթահամալիրի տնօրեն՝   Ա. Բլեյան