• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

5-րդ ամենամյա ԴիջիԹեք Բիզնես Ֆորումում «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի մասնակցության մասին

 

2012թ. հունիսի 15-16-ին 5-րդ ամենամյա ԴիջիԹեք Բիզնես Ֆորումում «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի պատշաճ մասնակցությունը 

ապահովելու 

համար.

  1. ստեղծել ֆորումին կրթահամալիրի մասնակցությունը նախապատրաստող և ֆորումին մասնակցությունը համակարգող խումբ
    • Սուսան Մարկոսյան – խմբի աշխատանքի համակարգող
    • Նառա Նիկողոսյան – խմբի աշխատանքի համակարգող
    • Գրիգոր Խաչատրյան
    • Տիգրան Պարսիլյան
    • Սեն Միքայելյան
    • Արմինե Թոփչյան
    • Վահրամ Թոքմաջյան
  2. հաստատել համակարգող խմբի ներկայացրած գործողությունների պլանը (հավելված 1).
  3. ընդունել ի գիտություն, որ խմբի համակարգողներ Սուսան Մարկոսյանի և Նառա Նիկողոսյանի, խմբի անդամների իրենց լիազորությունների շրջանակում տրված հանձնարարությունները օպերատիվ կատարվում են կրթահամալիրի աշխատողների և սովորողների կողմից.
  4. նախապատրաստման և համակարգման աշխատանքների դրամական ծախսերը կատարել կրթահամալիրի ոչ բյուջետային միջոցների «Այլ ուսումնական ծախսեր» ծախսային ուղղությունից.
  5. համակարգող խմբին հանձնարարել ակտիվորեն համագործակցել Դիջիտեք Ֆորումի գործընկեր կազմակերպությունների հետ.
  6. info.mskh-ին և «Լուսաստղին» հանձնարարել լայնորեն լուսաբանել ֆորումի նախապատրատման և ցուցադրության ընթացքը.
  7. Ֆորումի մասնակցության համար հունիսի 14-ից Տիգրան Պարսիլյանի, Սեն Միքայելյանի պատասխանատվությամբ «Մարիոթ» հյուրանոց տեղափոխել անհրաժեշտ սարքեր և սարքավորումներ.
    • Էլեկտրոնային  գրատախտակ
    • Նոր պրոյեկտոր 
    • 2 համակարգիչ (notebook)
    • 2 ուժեղարար
    • Երկարացման լարեր(3-4 հատ)
    • Flybox  
    • Videocodec
  8. Նաիրա Նիկողոսյանի ներկայացմամբ հաստատել  ֆորումին  կրթահամալիրի սովորողների, դասավանդողների մասնակցության գրաֆիկը  (հավելված 2)
  9. Կրթահամալիրը ներկայացնող և ֆորումը լուսաբանող խմբերին հանձնարարել ունենալ նեթբուքներ, ֆոտոխցիկներ, ձայնագրիչներ, բեյջեր, կրթահամալիրի տեղեկատվական թերթիկներ, նշաններ, տոպրակներ:

Կրթահամալիրի տնօրեն՝                                      Ա. Բլեյան