• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Նեյրո-հետադարձ կապ Neurofeedback

 

Նեյրո-հետադարձ կապ

Neurofeedback

Նեյրո-հետադարձ կապը կենսա-հետադարձ կապի տեսակ է, որն օգնում է մարդկանց փոխել իրենց ուղեղի էլեկտրական գործունեությունը: Սա ուղեղի վարժության մի տեսակ է, ինչի օգնությամբ ուղեղը սովորում է ավելի արդյունավետ գործել: Ուղեղի աշխատանքը գրանցվում է էլեկտրո-էնցեֆալոգրամի միջոցով, և գրանցված տեղեկությունը փոխանցվում է հետազոտվողին: Աստիճանաբար ուղեղն սկսում է սովորել ավելի ճիշտ և կայուն գործել`աշխատել:

Քանի որ գլխուղեղը զգացմունքների, մտքերի, վարքագծի և ֆիզիկական ախտանիշների ու հոգեբանական խորհրդատվություն պահանջող շատ խնդիրների լուծման գլխավոր աջակցողն է, այդ պատճառով նեյրո-հետադարձ կապն առանձնահատուկ հետաքրքրության է արժանացել այն հոգեբանների կողմից, ովքեր աշխատում են վերոնշյալ խնդիրների հետ:

Նեյրո-հետադարձ կապը մոտավորապես 30 տարի է, ինչ օգնում է աշխարհի շատ մարդկանց: Սա անցավ և ոչ զավթողական գործընթաց է, քանի որ գլխուղեղի վրա ոչ մի էլեկտրական հոսանքի գործադրում չի ներառում:

Ինչպե՞ս է նեյրո-հետադարձ կապը կատարվում

Էլեկտրասայրերը տեղադրվում են մարդու գլխամաշկի վրա, որպեսզի գրանցվի գլխուղեղի ալիքների աշխատանքը: Գլխուղեղի ալիքները մշակվում են համակարգչում և այդ հատուկ տեղեկությունը ցուցադրվում է անձին` տեսախաղի ձևով: Անձի ուղեղը սկսում է խաղալ տեսախաղը: Ուղեղի հատուկ ալիքների հաճախականությունները խրախուսվում են և այնուհետև ուղեղի ալիքները դառնում են ավելի համակարգված և ցանկալի: Որպես թիրախ նշված հաճախականությունները, գլխամաշկի տեղի որոշումները և հասցեագրված իրավիճակները տարբեր մարդկանց համար յուրահատուկ են:

Ո՞ր խնդիրներին է ուղղված նեյրո-հետադարձ կապը

·       Դեպրեսիա(ընկճվածություն)

·       Ուշադրության պակաս և գերակտիվություն

·       Աուտիզմ

·       Անհանգստություն,հուզմունք,տագնապ

·       Միգրեն

·       Հիշողական և ընդհանուր իմացական դժվարություններ

·       Սովորելու, ընկալելու անկարողություն

·       Հետտրավմատիկ սթրես

·       Խուճապային նոպաներ

·       Թմրանյութերի և ալկոհոլի չարաշահում`հակվածություն

·       Անքնություն

·       Գլխի վնասվածք

·       Կպչուն կոմպուլսիվ վիճակ

·       Խրոնիկ ցավ

·       Էպիլեպսիա

·       և այլն

Նեյրո– հետադարձկապնօգտագործվում է հոգեբանության ոլորտում և ոչ`բժշկության:

Այն չի բուժում որևէ բժշկական հիվանդություն, այլ միայն օգտագործվում է ուղեղը մարզելու համար, որպեսզի վերջինս աշխատի ավելի կարգավորված ձևով և նվազեցնի սթրեսը՝կապված զգայական, մտավոր և ֆիզիկական վիճակների, հիվանդությունների և խանգարումների հետ:

 Նեյրո– հետադարձկապի արդյունքում ուղեղը սովորում է ճիշտ և արդյունավետ աշխատել:

2011 թ. – ից Նեյրո– հետադարձկապի և Հոգեբանության կենտրոնէ գործումնաև Երևանում, որը միակն է Հայաստանում: Հոգեբան Ազնիվ Շաքելյանը Հայաստան է բերել այս մեթոդը 2011թ.-ին Միացյալ Նահանգներից: Նա աշխատում էթե' երեխաների,թե՛ մեծահասակների հետ:Մենք նույնպես օգտվել ենք այդ ծառայությունից:Տանելով իմ երեխային նյուրոֆիդբաքի՝նկատելեմբավականին դրական փոփոխություններ:Լավացել է ուշադրությունը,ավելի երկար է կենտրոնանում,ուսման մեջ նկատելի է  առաջխաղացում:

Թող առողջությունը ուղեկիցլինի բոլորիս կյանքում,հատկապես`մեր բալիկների:

Ծնող Անուշիկ Գրիգորյան