• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Պրոֆեսիոնալ լուսային տեխնիկա Հոնգ Կոնգից

 

Երկար սպասված լուսային սարքավորումը հասավ Մեդիակենտրոն: Սա վիզուալ էֆեկտների տաղավարի համար նախատեսված անհրաժեշտ լուսատեխնիկայի մի մասն է: Սպասվում է նաեւ լույսերի մյուս մասը, որպեսզի տաղավարը ծառայի իր նպատակին, եւ կինոռեժիսուրայի խորացված ուսուցմամբ սովորողներն ու հեռուստատեսության և կինոյի ակումբի անդամները կարողանան ծանոթանալ կինեմատոգրաֆիայի եւ հեռուստատեսության բնագավառում վիզուալ էֆեկտների կիրառման գաղտնիքներին: Ստացված լուսային տեխնիկան և ,,green screen,, տաղավարը օգտագործվում են ժամանակակից հեռուստա և կինոաշխարհում՝ հատուկ էֆեկտներ ստանալու նպատակով: Ճիշտ է, դրան տիրապետելը բավականին դժվար է և ժամանակատար, բայց ոչ անհնար: Կարևորը ցանկությունն է, համբերությունը և նպատակաուղղվածությունը:  

Այժմ Մեդիակենտրոնում գտնվող տաղավարում տեղադրված են 2 Flurocent Light Kit video and Photo soft light box եւ մեկ Arri Red light 800W սարքավորումները: Ցավոք, լուսային մի սարք ճանապարհին վնասվել էր, ինչի պատճառով  հետ է ուղարկվել՝ նորը ստանալու ակնկալիքով: