• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Տարեվերջյան ուսումնասիրություններ, որոնք ավարտվեցին լողավազանում

Այսօր Նոր դպրոցում մայրենի լեզվի քննություն էր: Ջերմ, բարի, մեղմ ժպիտներով լի քննական սենյակներ էին: Երեխաներն իրենց զգում էին ազատ և անկաշկանդ: Մինչև քննության սկսվելը հայտարարվել էր, որ լողավազանները սպասում են երեխաներին: Երևի դա էլ նպաստեց, որպեսզի ավելորդ  լարվածություն չնկատվի երեխաների մոտ: Քիչ անց քննական սենյակների լռությանը փոխարինեցին  լողավազանում լողացողների ուրախ ճիչն ու աղմուկը: