• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ի՞նչ տվեցին ինձ այս սեմինարները

Այսօր` մայիսի 31-ին, կրթահամալիրի Մեդիակենտրոնում տեղի ունեցավ Ավագ դպրոց-վարժարանի դիմորդների բաց սեմինարը: Երրորդ օրն էր: Առաջին օրը` մայիսի 29-ին կատարվել էր հմտությունների ստուգում (ստեղծել մաթեմատիկական բանաձևերով doc ֆայլ, այն տեղադրել Sky Drive-ում, հնարավորություն տալ բոլորին տեսնելու դա) և խմբերի բաժանում: Երկրորդ օրը` մայիսի 30-ին կատարել էինք գործնական աշխատանք ծանոթացել էինք մոտիվացիոն նամակների, ռեզյումների կառուցվածքներին:

 Իսկ այսօր խոսում էինք բլոգների մասին: Բլոգ բացեցինք Արման Բլեյանի համար, հետո ընկեր Հերմինեն սկսեց պատասխանել մեր հարցերին: Սեմինարի ընթացքում աշխատանքներ կատարեցինք նաև իմ բլոգի հետ: Մինչև այս սեմնինարին մասնակցելը, ես բլոգի հետ կապված շատ հարցեր ունեի, իսկ հիմա հարցեր չկան: Անհամբեր սպասում եմ վաղվա սեմինարին: Վաղը սեմինարների վերջին օրն է: Live&Edu համակարգի ու Youtube-ի մասին ենք խոսելու:

Չմոռանամ շնորհակալություն հայտնել ընկեր Հերմինեից մեր հարցեին պատասխանելու, չիմացածը սովորեցնելու համար: Սեմինարների ընթացքում սովորածս, ուրիշ ոչ մի տեղ չէի կարող սովորել: Էլ ո՞վ պիտի մեր մասին այդքան շատ մտածեր: