• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Կրթահամալիրի կրտսեր դպրոցն ավարտող սովորողների ուսումնական գործունեության արդյունքների ամփոփում

1. Գիտելիքների ստուգում ըստ ՀՀ ԿԳՆ ժամանակացույցի՝ 

  • մայրենի` հունիսի 2 
  • մաթեմատիկա` հունիսի 6

Կազմակերպվում է թեսթերով, որոնցով ստուգվում է պետական չափորոշչի կատարումը: Թեսթերը կազմվում են 4-րդ դասարաններում դասավանդողների անմիջական մասնակցությամբ: Դրանք մայիսի 31-ին ներկայացվում են քննական կենտրոն կրտսեր դպրոցականի զարգացման, մայրենի լեզվի, մաթեմատիկայի ուսումնական կենտրոնների ղեկավարների կողմից: Ստուգումը կազմակերպում է կրթահամալիրի քննարկան կենտրոնը կրտսեր դպրոց-պարտեզներում, միջին դպրոցի դասավանդողների միջոցով:

2. Ճամբարի ընթացքում իրականացվում է «Կրտսեր դպրոցի շրջանավարտ» նախագիծը: Նախագծով ներկայացվում է «Սովորողի դպրոց. անհատի կրթական պատվեր. մեդիահանրակրթություն» ծրագրի կատարումը: Նախագիծը ներառում է օտար լեզուներ, մեդիա, տեխնոլոգիական, մարզական հմտություններ, երաժշտություն: Նախագծի ընթացքում յուրաքանչյուր սովորող կազմում է իր գործունեության էլեկտրոնային հաշվետվությունը (թղթապանակ) Sky Driv-ում և հրապարակում է իր CD-ն, դասվարները լրացնում են սովորողների աճի բնութագրերը:

3. Նախագիծը ճամբարի վերջում  ավարտվում է Մարմարյա սրահում  կազմակերպված հանդեսով։  Ավարտական հանդեսին սովորողները ներկայանում են անհատաբար և ոչ դասարանով: Հանդեսին բոլոր սովորողների մասնակցությունը պարտադիր է: Հանդեսին պարտադիր մասնակցում են նաև 5-6-րդ դասարանի դասավանդողները, սովորողների ծնողները, ուսումնական կենտրոնների և ուսուցողական ծրագրերի ղեկավարները: Հանդեսի ծրագրում ներառվում են կրթահամալիրի 4-րդ դասարանցիների յուրացրած ընդհանուր երգ ու պարը, մայրենի, օտար լեզուներով ստեղծագործություններ: Պատահական ընտրությամբ 3-4 սովորող ներկայացնում են իրենց անհատական փաթեթները: Մեդիահմտությունների չափորոշչային պահանջներին բավարարող սովորողները ստանում են «Մեդիագետ» վկայագիր: 

4. Ավարտական հանդեսի կազմակերպման պատասխանատուները 2012-2013 ուստարվա 5-րդ դասարանցիների կազմակերպիչներն են: