• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ինչո՞վ եմ ես զբաղված ԱՄՆ-ում

.…  Շարունակում եմ իմ պատմությունը Ամերիկյան Հողմավար Բազեի մասին:

Այս բազեն հիմնականում ածում է 3-5 ձու, թուխս է նստում վերջին ձուն ածելուց հետո: Այս վարքագիծը ունի տարբեր բացատրություններ, որոնցից ինձ համար ամենահնարավորը հետևյալն է. եթե թուխս նստի հենց առաջինից հետո, ձագերը տարիքով իրարից շատ տարբեր կլինեն, և մեծ ձագը կարող է սպանել փոքրին (չմոռանանք, որ սրանք գիշատիչներ են): Ասեմ, որ բուերը թուխս են նստում հենց առաջին ձվից հետո, ու բուի ծագերը տարիքով շատ տարբեր են ծնվում, բայց միմյանց վնաս չեն տալիս, կարծումեմ, որովհետև մի բնի մեջ չեն նստում, այլ թափառում են մոտակայքում:

Թուխս են նստում մոտ 28 օր, որից հետո ծնվում են պստլիկ ծագուկներ` սպիտակ աղվամազով, մնում են իրար կպած, որ տաք լինի..... մաման հիմնականում իրենց մոտ է լինում, իսկ պապան որս է անում մամայի ու ձագերի համար, ասեմ ու թուխսի ժամանակ էլ է հիմնականում պապան որս անում, իսկ մաման բնում է լինում (մեր նման, պապան աշխատում է, մաման երեխաներին է խնամում, մինչև մեծանան):

14 օրեկանից արդեն կարելի է ձագերին ալյումինե օղակներ հագցնել: Օղակավորելու նպատակը նրանց ճանաչելն է՝  նորից գտնելու դեպքում: Հատուկ կազմակերպություններ են, որ պատրաստում են, թույլ են տալիս և պահում են ինֆորմացիան օղակների մասին, այլապես, կարող է նույն համարով 2 տարբեր թռչուն լինել:

Իմ բնի մեջ կար երեք արու ձագուկ և մի չբեղմնավորված ձու: Ծնվել են մայիսի 1-ին: Ես օղակավորել եմ նրանց մայիսի 18-ին, և բացի ալյումինե օղակներից, հագցրել եմ մեծ, գունավոր, երկնիշ գրվածքով օղակներ, որ հեռադիտակի օգնությամբ կարողանամ կարդալ ու տարբերել ծագուկներին, երբ նրանք բնից դուրս կթռչեն:

Օղակավորելու ամբողջ ընթացքում մայր բազեն կանչել է և պտտվել մեր գլխավերևում. շատ արագ ենք աշխատել: Ինձ օգնել են իսպանացի մի աղջիկ, մի տղա Բելգիայից, մի տղա ԱՄՆ-ից ու իմ սիրելի տատիկը:

Գրեցի, վերջացրեցի ու մտածեցի` իսկ ի՞նչու ես բլոգ չունեմ, ու նոր հասկացա բլոգ ունենալու իմաստը:

Շարունակելի....