• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ուխտագնացությունները շարունակվում են`Էջմիածին-Սարդարապատ-Օշական

 

Ահա ևս մի գեղեցիկ առիթ, ուխտագնացություն մեր սիրելի երեխաների, ուսուցիչների և ծնողների համար: Առիթ, որը մի տեսակ դաշինք է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Արարատյան Հայրապետական թեմի և Մխիթար Սեբաստացի Կրթահամալիր <<մեղվանոցի>> միջև,  որով համոզվում ենք, որ եկեղեցին և հասարակությունը  անանջատ են,  կողք կողքի որտեղ առաջնայինը, ինչպես վկայում են փաստերը առաքելական ոգին ու ազատությունն է: Ուխտագնացությունը հոգևոր մի ճանապարհորդություն է, որով  քրիստոնյան նորոգում է իր ուխտն Աստծո հետ: Ուխտագնացությունը հոգևոր արժեքների մշտանորոգ վերազարթոնքի ու համեղբայրության  խորհուրդն ունի: Խորհուրդ, որով հաղորդակցվում ենք մեր պատմությանը` դառնում մաս և բաժին Աստվածադիր մեր հավատքի: Ուխտագնացությունը լոկ ճանապարհորդություն չէ, այլ  մեր նախնյաց հոգևոր մշակութային հարուստ ժառանգությունները մեր մեջ արմատավորելու, մեր անձերը քննելու և հավատքն ամրապնդելու հոգևոր բարեպաշտական արարողություն: Թող, որ Աստծո բարեխնամ Աջը պահապան լինի մեզ և մշտապես առաջնորդի` մեր մեջ զորացնելով խորհուրդն ու գրավականն այս ուխտագնացության, որն է Աստծո Միածին Որդու շնորհները մեր աստվածապարգև գիրն ու հայոց բազկի ուժը: Թող, Քրիստոսի  <<թույլ տվեք այդ մանուկներին  գալ ինձ մոտ և արգելք մի եղեք նրանց,  որովհետև Աստծո  արքայությունն այդպիսիններինն է>> պատգամը ուղեկցի Ձեզ այս ուխտագնացության ընթացքում, էլ ավելի զորացնելով  Ձեր հավատքը` վերստին նորոգելով ուխտն Աստծո հետ ու պարգևի Ձեզ Աստվածային շնորհների առատաբաշխ վայելումը: