• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ծանոթացում սերվերին

Տիգրան Պարսիլյանի հետ արված հարցազրույցը հնարավորություն կտա ընդհանուր պատկերացում կազմել արդեն տեղադրված սերվերի մասին: Ի դեպ նշեմ, որ Տիգրան Պարսիլյանի հետ Մեդիակենտրոնում հանդիպումը կայացավ այն ժամանակ, երբ HP կազմակերպության աշխատակիցները եռանդուն կերպով տեղադրում էին սերվերը: Նրանք այնպես էին նվիրվել այդ բարդ և ծավալուն աշխատանքի իրագործմանը, որ միգուցե դրա համար չցանկացան մի պահ կտրվել աշխատանքից և պատասխանել ինձ հետաքրքրող հարցերին: Բայց այնումենայնիվ ինձ հաջողվեց մի քանի բան կորզել նրանցից, և այդ կարճ շփումից ինձ պարզ դարձավ, որ մեր կրթահամալիրը առաջիններից է, որ ձեռք է բերել այսպիսի արդիական, գերհզոր և արժեքավոր սերվեր, որի համար շատ ուրախ և հպարտ ենք: