• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

2011-2012 ուստարվա սովորողների գիտելիքների ստուգման, ավարտական և պետական ավարտական քննությունների կազմակերպման մասին

Հիմք ընդունելով ՀՀ ԿԳ նախարարի «2011-2012 ուստարվա սովորողների գիտելիքների ստուգման, ավարտական և պետական ավարտական քննությունների կազմակերպման և անցկացման աշխատակարգը և ժամանակացույցը հաստատելու մասին» 2012թ մայիսի 15-իթիվ465Ա/Ք, «Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում պետական ամփոփիչ ստուգման կազմակերպման և անցկացման կարգը հաստատելու մասին» 2006թ. հուլիսի 21-ի թիվ 638-Ն, 2012թ. մարտի 6-ի թիվ 155 Ա/Ք և 2012թ. մարտի 16-ի թիվ 181 Ա/Ք հրամանները, կրթահամալիրի 2011-2012 ուսումնական տարվա պլանները` քննական կենտրոնի ղեկավար Մայիս Նիկողոսյանի առաջարկությամբ.

  1. կրթահամալիրի միջին մասնագիտական ուսուցման՝
    • 1-2-րդ կուրսերի սովորողների կիսամյակային ամփոփումներն անցկացնել մայիսի 23-29-ը.
    • հաստատել 3-րդ կուրսի սովորողների պետական ամփոփիչ ստուգումների ժամանակացույցը (հավելված 1).
    • պետական որակավորող հանձնաժողովների աշխատանքը կազմակերպել հունիսի 25-ից 30-ը ՄԶԿ-ում. հաստատել հանձնաժողովների կազմերը` ըստ մասնագիտությունների (հավելված 2).
  2. կրթահամալիրի նախնական մասնագիտական ուսուցման սովորողների պետական որակավորող հանձնաժողովների աշխատանքը կազմակերպել հուլիսի 2-7-ը` ժամը 10:00-ին, արհեստագործական դպրոցում. հաստատել պետական որակավորող հանձնաժողովների կազմերը` ըստ մասնագիտությունների (հավելված 3).
  3. կրթահամալիրի 9-րդ և 12-րդ դասարաններում ուսումնական պարապմունքներն ավարտել 2012թ. մայիսի 25-ին.
  4. հաստատել կրթահամալիրի 9-րդ դասարանների սովորողների ավարտական քննությունների ժամանակացույցը և քննական հանձնաժողովների կազմերը` ըստ հավելվածների (հավելված 4-5).
  5. հաստատել կրթահամալիրի 12-րդ դասարանների սովորողների պետական ավարտական քննությունների ժամանակացույցը և քննական հանձնաժողովների կազմերը` ըստ հավելվածների (հավելված 6-7).
  6. առարկայական բոլոր խորհրդատվությունները կազմակերպել քննության նախորդ օրը, ժամը 14.00.
  7. 4-րդ դասարանցիների գիտելիքների ստուգմանպատասխանատու ճանաչել Տաթև Բլեյանին (Դպրոց-պարտեզ), Լուսինե Փաշայանին (Նոր դպրոց), Լուսինե Մանուկյանին (Գեղարվեստի կրտսեր դպրոց), Սրբուհի Աղաբաբյանին (Հիմնական դպրոց). հաստատել ստուգումների ժամանակացույցը և ստուգում անցկացնողների ցուցակը (հավելված 8-9).
  8. mskh.am-ի «Քննական կենտրոն» էջում օպերատիվ տեղադրել հրամանում հիշատակված հիմքերը, աշխատանքներին վերաբերող տեղեկությունները, արդյունքները: Էջի պատասխանատու համարել Արմինե Տեր-Արսենյանին։

 

Կրթահամալիրի տնօրեն՝                                      Ա. Բլեյան