• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Հանձնաժողով կազմելու մասին

 

Համաձայն գրադարանի ղեկավար Մարի Գաբանյանի 2012թ. մայիսի 21-ի զեկուցագրի, ուրբաթ օրը՝ մայիսի 18-ին, ժամը 13:00-16:00-ի ընթացքում սովորող-աշխատողների հերթապահության ժամանակ միջին դպրոցի ընթերցասրահից անհետացել է HP տեսակի սև նեթբուք: Արտակարգ պատահարի պատճառները բացահայտելու, մեղավորներին հայտնաբերելու, կրթահամալիրին հասցված վնասը փոխհատուցելու և կրթահամալիրի գույքն ավելի պաշտպանված տեսնելու նպատակով.

  1. ստեղծել հանձնաժողով հետևյալ կազմով` հանձնաժողովի նախագահ՝ Գևորգ Հակոբյան, անդամներ՝ Ռուդիկ Սահակյանց, Գրետա Պողոսյան.
  2. հրամանում նշված պատվերն ավարտել մայիսի 23-ին, մինչև 18:00՝ ներկայացնելով գրավոր զեկուցագիր-առաջարկ.
  3. բոլոր աշխատողներին, սովորողներին անհատապես ծանոթացնել հրամանին և դիմելհանձնաժողովին օգնելու խնդրանքով:

 

Կրթահամալիրի տնօրեն՝                                      Ա. Բլեյան