• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Առնո Բաբաջանյանի անվան ֆիլհարմոնիկ դահլիճում

Այսօր` մայիսի 21-ին, կրտսեր և միջին դպրոցների մի մեծ խումբ սովորողներով,  ուսուցիչներով գնացել էինք Առնո Բաբաջանյանի անվան ֆիլհարմոնիայիփոքր դահլիճ, Վիվալդի ունկնդրելու: Կրթահամալիրից դուրս եկանք ժամը 13:15-ին: Տեղ հասանք, զբաղեցրեցինք մեր տեղերը: Քիչ հետո` ժամը 14:00-ին, սկսվեց համերգը: Այլ դպրոցների սովորողներ էլ էին եկել: Համերգի սկզբում եկավ դիրիժորը ու խոսեց դահլիճում ներկա սովորողների հետ: Հարցնում էր, թե ծանո՞թ ենք արդյոք Վիվալդիի արվեստին, երբևէ լսե՞լ ենք նրա ստեղծագործություններից: Հետո ասաց, որ ունկնդրելու ենք Վիվալդիի «Տարվա եղանակները»: Երբ ավարտվում էին ստեղծագործության երեք մասերը, դիրիժորը պատմում էր հաջորդ երեք մասերի բովանդակության մասին: Չգիտեմ, թե դա ինչքանով կարևոր ու օգտակար եղավ մեզ համար, բայց ամեն դեպքում` պատմում էր: Համերգից հետո դպրոց վերադարձանք: Որքանով հասկացա` սովորողները տպաված էին: Լավ է, որ հնարավորություն ունենք դասական երաժշտություն ունկնդրելու: Կարծում եմ` այս համերգները ճաշակ են ձևավորում: