• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Մայիսյան յոթերորդ հավաքի երկրորդ օր

Մայիսյան հավաքի երկրորդ օրն է: Ներկայացվում էր կրթահամալիրի  Միջին և Ավագ դպրոցների հեղինակային կրթական ծրագրերի կազմակերպումը: Առավոտը սկսվեց ամենօրյա, բայց նորօրյա ընդհանուր միասնական պարապմունքով: Օրը հարուստ էր հյուրերով: Կրթահամալիր  հյուրընկալվեցին 181 դպրոցի 9-րդ դասարանցիները, նրանց հետ էին նաև դպրոցի ուսուցիչներ, կրթահամալիրի կրտսեր դպրոցի սովորեղները իրենց ուսուցիչների հետ, միջին դպրոցի ծնողները: Նրանք շրջայց կատարեցին Մայր դպրոցի ընթերցասրահում, գրադարանում, լաբորատորիայում, ջերմոցում և տեխնոլոգիայի սրահում, մասնակցեցին բաց դասերին: Ծանոթացան կրթահամալիրին ու նրա գործունեությանը: Հետո այցելեցինք և ներկա գտնվեցինք մաթեմատիկայի, արվեստի, օտար լեզուների, հայոց լեզվի, բնագիտական առարկաների բաց դասերին: Բաց դասերին ներկայացվում էին տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառումը հանրակրթության մեջ: Իսկ հետո, ըստ այսօրվա պլանի, ակտիվ շարունակությունը տեղի ունեցավ Մեդիակենտրոնում, որտեղ ներկայացվում էր սովորողների ակումբային գործունեությունները:  Օրը շարունակվեց  Մայր դպրոցի Մարմարյա սրահում ՝ մեդիաուրբաթի ցուցադրությամբ, որի կազմակերպիչը Նոր դպրոցն էր:

Մայիսյան յոթերորդ հավաքի երկրորդ օրը ավարտվեց խաղարկային դատարանի նիստով: