• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Մայիսյան հավաքի առաջին օրը Հիմնական դպրոցում

Այսօր՝մայիսի 17 ին,տեղի ունեցավ հեղինակային մանկավարժության  հեղինակների ամենամյա մայիսյան 7-րդ հավաքը:
 Հավաքին մասնակցում էին կրթահամալիրի շատ ու շատ ուսուցիչներ, աշակերտներ: Բոլորն ուսումնասիրում էին մեր դպրոցը, դասարանը: Հյուրերին հետաքրքրում էին մեր ուսուցման մեթոդները, թե ինչ համակարգչային ծրագրերի ենք տիրապետում: Այսօրվա իմ օրը շատ հետաքրքիր անցավ:
Հայրապետյան Հարություն

Այսօր  մեր  դպրոց  հյուրեր  էին  եկել: Օրն  անցավ  շատ  ուրախ: Համակարգչով  ուսուցողական  խաղեր  խաղացինք, երգեցինք, պարեցինք  և տիկնիկներ  թխեցինք  Համբարձման  տոնի  առթիվ: 
Արզումանյան Տիգրան

Այսօր մեր դպրոցում Մայիսյան հավաքի առաջին օրն էր և անսովոր եռուզեռ էր: Մեզ հյուր էին եկել մայր դպրոցի մի խումբ ուսուցիչներ, աշակերտներ և ծնողներ: Նրանք ծանոթացան մեզ հետ, մեզ հարցեր տվեցին, դիտեցին թե մենք ինչպես ենք համակարգչով մաթեմատիկական խաղեր խաղում: Մենք հյուրերին ցուցադրեցինք թե համակարգչային որ ծրագրերից ենք կարողանում օգտվել՝Paint, word, Smart Notebook, Power  Point, Movi Marker:
Այսօրը մեր դպրոցում շատ հետաքրքիր անցավ:

Օնանյան Մեսրոպ 

Այսօր մեր դպրոցում տեղի ունեցավ բաց քննարկում, որին մասնակցում էին նաև ծնողները: Մեզ շատ լավ հյուրընկալեցին և տեղի ունեցավ շատ անկեղծ զրույց: Մենք նշեցինք դպրոցի դրական եւ բացասական կողմերը, մեր տպավորությունները դպրոցի մասին: Նշեցինք կրթահամալիրում իրականացվող ծրագրային և միջավայրի փոփոխությունների դրական անդրադարձը կրթության որակի վրա: Եղան առաջարկներ և խորհուրդներ: Իսկ այդ ընթացքում մեր երեխաները թխեցին խմորից տիկնիկներ, որոնք պետք է ցուցադրվեն Համբարձման տոնին: Այդ գործընթացին մասնակցեցինք նաև մենք: Իմ տպավորությունները դպրոցի մասին գերազանց են:
Կարապետյան Գևորգի մայրիկ