• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Դասվար-դաստիարակների անընդհատ ուսուցման ներկայացումը մայիսյան 7-րդ հավաքի շրջանակներում

Օրվա առաջին կեսի հագեցած այցելություններին և հյուրընկալությանը հաջորդեցին մեծահասակների կրթության բաց պարապմունքները: Նոր դպրոցում կրթահամալիրի կրտսեր դպրոցների դասավանդողների երեք խումբ էր աշխատում` Հերմինե Անտոնյանի, Նվարդ Սարգսյանի և Լուսինե Բուշի ղեկավարությամբ: Սեմինարներին մանսնակցելու էին եկել նաև միջին և ավագ դպրոցների դասավանդողներ, սովորողներ: Աշխատանքը գործնական էր` շարունակում էինք բլոգերի բացումն ու կառավարումը: Բլոգատեր դասվարները ներկայացրեցին բլոգի գործածման իրենց փորձը, իսկ բլոգազուրկ դասվարները ջանում էին լրացնել այդ բացը: Սեմինարներին ունեցանք նաև հյուրեր, որոնք, օգտվելով առիթից, նույնպես բլոգ բացեցին և անգամ ցանկություն հայտնեցին մասնակցել մեր հաջորդ սեմինարին: