• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Այցելություն կրթահամալիրի կրտսեր դպրոցներ

Այսօր մեր կրթահամալիրում հեղինակային մանկավարժության հեղինակների մայիսյան 7-րդ հավաքի առաջին օրն է:

Մեր դասավանդողներ Յուրա Գանջալյանի և Արսեն Գալստյանի հետ այցելեցինք կրթահամալիրի կրտսեր դպրոցները: Առաջինը եղանք Գեղարվեստի դպրոց-պարտեզում: Ներկա եղանք 5-րդ դասարանի անգլերենի դասին, որտեղ Անուշ Իսկանդարյանը ցույց էր տալիս, թե ինչպես կարելի է համացանցից արդյունավետ օգտվել անգլերեն դասավանդելիս:

Գեղարվեստի դպրոցից ուղևորվեցինք Հիմնական դպրոց, որտեղ մեզ դիմավորեցին Սուսան Մարկոսյանը և Սրբուհի Աղաբաբյանը: Ներկա գտնվեցինք Անահիտ Ավագյանի 4-րդ դասարանում, որտեղ երեխաները սովորում էին ՏՀՏ հմտություններ: Դասի ընթացքում Սուսան Մարկոսյանը և Յուրա Գանջալյանը հարցեր տվեցին երեխաներին պարզելու համար, թե ինչ համակարգչային կարողություններ են ձեռք բերել այս տարի: Լիլիթ Հովհաննիսյանը և Միլենա Արսենյանը սպառիչ պատասխան տվեցին: Նրանք կարողանում են աշխատել հետևյալ ծրագրերով` Pizap,Microsoft Word, Power Point, Movie Maker, Youtube: Դասից հետո Սրբուհի Աղաբաբյանը մեզ հպարտորեն ուղեկցեց դեպի իրենց փակ պարտեզը, որտեղ հսկա տակառի մեջ դդում էին ցանել և սպասում են լավ բերքի աշնանը: 

Հիմնական դպրոցից հետո ճանապարհ ընկանք դեպի Դպրոց-պարտեզ: Մեզ մի ուրախ անակնկալ էր սպասում: 2-րդ դասարանի աշակերտները մեծ ոգևորությամբ, աշխույժ, պարային շարժումներով և դեմքերի տարբեր արտահայտություններով մի անգլերեն երգ երգեցին Աննա Գանջալյանի ղեկավարությամբ: Աննան ուզում է ցույց տալ, որ կրտսեր դասարաններում անգլերեն կարելի է սովորել երգ ու պարով: Եղանք նաև Հասմիկ Ավետիքյանի դասարանում, որտեղ երեխաները ցույց էին տալլիս էկեկտրոնային գրատախտակի վրա իրենց հորինած հեքիաթը:  Այստեղ մենք միացանք Տիար Բլեյանի ղեկավարությամբ մեկ այլ խմբի: Երբ մենք դուրս էինք գալիս դասարանից, մենք իրոք որ անակնկալի եկանք, քանի որ մեզ դիմավորեց տիկին Սոֆյայի ուրախ խումբը իրենց <<Ջան գյուլում>>-ով: Կարծում ենք, որ շատ հետաքրքիր է անցնում մեր մայիսյան 7-րդ հավաքը: Վաղը ժամը 11:00-ին անգլերենով հետաքրքրվողներին հրավիրում ենք Ավագ դպրոց-վարժարան ներկա գտնվելու մեր անգլերենի դասին:

                                                                                                            Սիմոնյան Լարիսա

                                                                                                            Մկրտչյան Ամալյա

                                                                                                            Պետրոսյան Դայանա