• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Հերթապահում ենք...

 Այսօր մայիսի 17-ն է` հավաքի առաջին օրն է: Մենք` Մանուկյան Դիանան և Մեհրաբյան Անին,  հերթապահում ենք մայր դպրոցում, դիմավորում և ուղեկցում ենք «Մայիսյան 7-րդ հավաք»-ին մասնակցող  կրթահամալիր այցելած հյուրերին: Համընթաց հետևում ենք www.mskh.am –ին: Այս ընթացքում մեզ հյուրընկալվեցին համար 76, 92, 88 և 159 ՆՈՒՀ-երից: Մենք նրանց ուղեկցում էինք կրտսեր դպրոցներ, որտեղ նրանք հնարավորություն ունեն ծանոթանալու կրթահամալիրի կրտսեր դպրոց-պարտեզներում հեղինակային կրթական ծրագրերի կազմակերպմանը:
Ինչպես նաև ընթերցեցինք
«Մայիսյան հավաք»-ի շրջանակներում «Դպիր» ամսագրում հրապարակված  Նունե Մովսիսյանի «Բլոգի կիրառումը մայրենի լեզվի ուսուցման մեջ»  հոդվածը:

Հերթապահության ընթացքում հասցրեցինք նաև լինել Նոր և Գեղարվեստի դպրոցներում: