• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ակումբը ջերմոցում

«Գարդենիա» ակումբը իր շուրջն է համախմբում ոչ միայն կրթահամալիրի սաներին և ուսուցիչներին, այլև խանութ-սրահի այցելուներին`Ազատաշեն գյուղի բնակիչներ Լևոն և Մարո ամուսիններին, որոնք կամա թե ակամա դարձան մեր ակումբի անդամները: Նրանք մեզ սիրով հրավիրեցին այցելել իրենց վարդերի ջերմոցը, որտեղ զգացվում էր, թե ինչ սիրով ու նվիրումով են վերաբերվում գործին: Ջերմոցում բացի վարդերից կային նաև սենյակային, էկզոտիկ բույսեր`  մանդարինի, նարնջի,  թուրինջի ծառեր: Վերադարձանք մեզ  նվիրած  վարդերի մեծաքանակ տնկիներով  և սածիլներով, որոնք տնկեցինք Մեդիակենտրոնի տարածքում:

Ակումբի նոր և նախկին անդամներ` Շողիկ Պողոսյան և Կարինե Աղամյան