Քանի որ շուտով կսկսվեն քննությունները,իսկ քննություններից հետո մենք պետք է հստակ որոշենք մեր մասնագիտությունը, այդ իսկ պատճառով 9-րդ դասարանցիների դասացուցակի մեջ ավելացել է նոր դասաժամ`մասնագիտական կողմնորոշում:Այն դասավանդում է Գևորգ Հակոբյանը:Դասաժամի ընթացքում մենք զրուցում ենք մեր ապագա մասնագիտություների մասին:Տալիս ենք հարցեր ու ստանում պատասխաններ:Մենք նաև ուսումնասիրեցինք, թե ինչ կլինի ,եթե մենք չշարունակենք մեր ուսումը, և ինչ կլինի ,եթե շարունակենք մեր կրթությունն ավագ դպրոցներում և քոլեջներում:Դասընթացները շարունակվում են:Համոզված եմ, որ այն կօգնի մեր հետագա մասնագիտական կողմնորոշման հարցում:Շատ սովորողներ չէին որոշել իրենց հետագա պլանները, սակայն դասընթացից հետո որոշակի գաղափար կազմեցին:Դասընթացները կշարունակվեն նաև հաջորդ շաբաթ,իսկ մեկ շաբաթ հետո կսկսվեն քննությունները:Հուսով եմ՝ մինչ այդ բոլորը կորոշեն իրենց մասնսգիտություններն և հետագա պլանները: