• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Տիգրան Պարսիլյանին

Կրթահամալիրում անընդհատ և արագագործ ինտերնետով ուսուցման ապահովումը սովորողի 2011-2012 ուստարվա ուսումնառության պայմանագրով նախատեսված` կրթահամալիրի տնօրենի պարտավորությունն է: Ինտերնետ ապահովում են Ucom ՍՊԸ-ն՝ ԿՏԱԿ-ի ցանցի միջոցով և Ucom-ի պրովայդեր Գագիկ Հովհաննիսյանը՝ համաձայն պայմանագրի: Ինտերնետ կապի ընդհատումը արտակարգ պատահար է: Ինտերնետի արագագործության չափումը յուրաքանչյուր օր, յուրաքանչյուր կրթական ծրագրով, ուսուցողական ծրագրի ղեկավարի պարտականությունն է: Ինտերնետ կապի խափանումների վերացման պարտականությունները կրում է Սեն Միքայելյանի ծառայությունը: Ձեր պարտականությունների մեջ է նկարագրված գործընթացի համակարգումը, վերահսկումը:
Խնդրում եմ 24 ժամում ներկայացնել նկարագրված գործընթացի վիճակը կրթահամալիրում ապրիլ ամսվա արդյունքներով:

Կրթահամալիրի տնօրեն՝  Ա. Բլեյան