• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Կրթահամալիրի «Կատարսիսի թատրոն»

Գեղարվեստի ավագ դպրոց

Էլեն Պողոսյան

Երկար քննարկումներից, մտորումներից ու վերլուծություններից հետո որոշեցինք, որ մեր թատերախմբին անհրաժեշտ է մեր ոչ սովորական կրթահամալիրի նման արտասովոր ու հետաքրքիր անվանում: Իհարկե շատ երկար քննարկեցինք, մտածեցինք և որոշեցինք, որ մեր թատրոնը այսուհետ կկոչվի ,,Կատարսիսի թատրոն,,: Կատարսիս անվանումը գուցե մի փոքր անսովոր թվա, բայց կարծում ենք, որ թատրոնի դեպքում այն արդարացված է: Ի վերջո մարդն ինչո՛ւ է ստեղծել թատրոնը, ի՛նչ է թատրոնը: Թատրոնի գաղափարը իր ասելիքի մեջ է: Ի՛նչ է ասում ծաղրածուն, դերասանը՝ այն ամբիոնից՝ բեմից՝ իր հանդիսատեսին: Ի՛նչ կկատարվի հանդիսատեսի հետ այդ ասելիքից հետո: Մարդը, հանդիսատեսը կենթարկվի կատարսիսի՝ ինքնամաքրման: Մարդն ինչո՞ւ է գնում թատրոն. գնում է իր կենցաղից, սոցիալական ու բարոյական  խնդիրներից ազատվելու և իր հույզերն ու հոգեբանական բոլոր որոնումները գտնելու: Այն խնդիրների մասին բարձրաձայնելու, որոնք իրականում ինքը չի կարող բարձրաձայնել:

 Յուրաքանչյուր ներկայացում նպատակ ունի հասնել հանդիսատեսի կատարսիսին: Իզուր չէ, որ հոգեվերլուծողները այդ տերմինն են օգտագործում: Դուրս է գալիս, որ եթե ծիսակատարությունը իրականացնում է իր իրական նշանակությունը և կատարվում է բոլոր կանոններով, այն մաքրագործում է հանդիսատեսին կամ մասնակիցներին ու ,,բուժիչ,, դեր է կատարում: Լավ ու տեղին ծիսակատարության ժամանակ խաղարկվում է, ինչպես հոգեդրամայում կամ գեշտալտ թերապիայի ժամանակ, նույն կերպ և սարսափ երազներում, խորքային համամարդկային պրոբլեմը, գերխնդիրը, ինչ- որ ելք է որոնվում, ուղղորդվում է ապրումներով, և ինքը ելք է տալիս կամ ներս է թողնում ինչ որ բան՝ ինսայթ՝ անգամ եթե ժամանակավոր, սակայն հանգստություն ու փոթորկից հետո վիճակ: