• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Փոքրիկ բացահայտումներ

Վերջապես ավարտեցի գարնանային գյուղատնտեսական աշխատանքները: Այժմ, խորը շունչ քաշելով, կարող եմ հանգստանալ և գլուխ գովել: Այս ժամանակահատվածում հասցրեցի նոր տեխնոլոգիաներով տնկել ուշահաս և վաղահաս լոլիկի, սմբուկի, կծու և քաղցր պղպեղի, վարունգի սածիլներ, կանաչիների տարբեր տեսակներ` սոխ, ռեհան, համեմ, սամիթ և այլն, ինչպես նաև ԳԱՎԱՌԻ կարտոֆիլ: Ժամանակին սրսկումներ, էտումներ կատարելուց հետո սպասում եմ ծիրանի, կեռասի, բալի, խնձորի, տանձի, դեղձի, սև սալորի, նուշի, ընկույզի, խաղողի առատ բերքի...
Օրը բարեհաջող էր նաև գիշերային ձկնորսության համար: Արդյունքում որսացի շատ ձկներ` լոքո, սազան, կարպ, բեղլու, կողակ և կառաս, վերջինս ինձ միշտ հիշեցնում է Գագիկ Հարությունյանին, ով գիտի թե Հայաստանում միայն կառաս է բազմանում, այն էլ 3.5 մմ երկարությամբ: