• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ուսումնական այցի կազմակերպման մասին

 

2012թ. Մայիսի14-ին` ժամը15:00, Հայաստանի պետական ճարտարապետական համալսարանի (Պոլիտեխնիկ) 17-րդ մասնաշենքի Անդրանիկ Մարգարյանի անվան դահլիճում կկայանա ՏՏ ոլորտում ՀՀ նախագահի ամենամյա մրցանակի հավակնորդ10-12-րդ դասարանների սովորողների հանդիպումը մրցանակային հանձնաժողովի հետ: Այդ նպատակով.

  1. ավագ դպրոցների ղեկավարների ներկայացմամբ հաստատել կրթահամալիրից ՏՏ ոլորտում ՀՀ նախագահի ամենամյա մրցանակի հավակնորդ 10-12-րդ դասարանների սովորողների նախնական ցուցակը (հավելված).
  2. ուսումնական այցի ղեկավար նշանակել Հասմիկ Նալբանդյանին, օգնական` Տիգրան Պարսիլյանին.
  3. խմբի տեղափոխումը կազմակերպել «Փորձարարական մանկավարժության ծրագրի իրականցում հանրակրթությունում» ծրագրի միջոցներով: Մեկնումը մայիսի14-ին` ժամը14.00, Մայր դպրոցից.
  4. խմբում ընդգրկված սովորողների համար այցը պարտադիր ուսումնական աշխատանք է.
  5. հրամանին անհատապես ծանոթացնել նշված սովորողներին, նրանց ծնողներին: 

Կրթահամալիրի տնօրեն` Ա. Բլեյան