Արձանագրելով այն իրողությունը, որ պատասխանող կողմը դատաքննության ընթացքում առարկությունները կառուցում էր Սահմանադրության և օրենքների իր մեկնաբանության վրա, առաջանում է փորձագիտական կարծիքի անհրաժեշտություն: Եվ քանի որ խաղարկային դատարանի աշխատակարգում սահմանված է.«Գործի քննության ժամանակ ծագող հատուկ գիտելիքներ պահանջող հարցերի պարզաբանման նպատակով դատարանը կարող է կողմի (կողմերի) միջնորդությամբ կամ իր նախաձեռնությամբ փորձաքննություն նշանակել», միջնորդում ենք հայցը, պատասխանը և դատաքննության ձայնագրությունն ուղարկել սահմանադրագետ, կրոնագետ, ինչպես նաև կրթության ոլորտի մասնագետների` նրանց մասնագիտական կարծիքի հաշվառմամբ, իրավական վճիռ կայացնելու նպատակով: