• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Առողջապահական կրթում

   Մայիսի  երեքին  ամբողջ  աշխարհում  նշվում  է   բրոնխիալ   ասթմայի  դեմ  պայքարի     օրը  :

  Բրոնխիալ  ասթման  քրոնիկ  հիվանդություն  է,  որն  արտահայտվում է  տարբեր  տևողության և  ուժգնության  դժվարաշնչության  պարբերաբար նոպաներով:

  Բրոնխիալ   ասթմայի   առաջացման   պատճառներն   են՝

·         ալերգիան

·         ծխելը

·         ժառանգական գործոնները:

   Ասթմայի  նոպայի  առաջացման  առավել  տարածված  գործոններն  են՝  

·         սառը  օդը

·         ծխելը,  պասիվ  ծխելը

·         փայտի  այրումից  գոյացած ծուխը

·         օծանելիքները,  ներկերը, սուր  հոտով  այլ  քիմիական  նյութերը

·         բույսերը,  ծաղկափոշին

·         փոշու  և  անկողնու մեջ  գտնվող  միկրոսկոպիկ  տիզերը

·         փոշեհատիկները

·         բորբոսասնկերը

·         կենդանիների  թեփը,  մազերը,  թուքը

·         որոշ  դեղամիջոցներ,  հատկապես  ասպիրինը, հակաբիոտիկները

·         վերին  շնչուղիների  հիվանդությունները

·         ֆիզիկական գերլարումը:

   Ասթման  հիմնովին  բուժելի  հիվանդություն  չէ,  սակայն  համապատասխան  կենսակերպի, կանխարգելիչ  միջոցառումների  և  դեղամիջոցների  օգնությամբ  ասթմայով  հիվանդները կարող  են  ապրել  լիարժեք  կյանքով:

   Ասթմայի  նոպան  կանխարգելելու  համար.

  •   Զերծ  մնացեք  գրգռիչ  նյութերից,  ալերգիա  առաջացնող  գործոններից:  Բնակելի  տարածքից հանեք  այն  ամենը,  ինչը  նպաստում  է  փոշու  կուտակմանը ( գորգեր,  փափուկ  խաղալիքներ):
  •        Կոփումը,  ֆիզիկական  վարժությունները  և  շնչառական  վարժաքները  նույնպես բարենպաստ  ազդեցությունը  կարող  են  ունենալ  Ձեր  առողջության  վրա:
  •          Խուսափեք  ծխելուց  և  ծխողների  շրջապատում  գտնվելուց:  Հիշեք,  որ  ծխախոտի  ծուխը ասթմա  առաջացնող  ամենատարածված  գործոններից  է:                                                                                                               

                                                                                                                                                     Առողջ  եղեք:

Աղբյուր՝ Տարածված  հիվանդություններ , Երևան  2010