• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Աստված սեր է ու տիեզերական ազատություն

 

Ես Քրիստոնյա եմ ու հետևաբար չեմ կարող ընդունել քո հակաքրիստոնեական կոչերն ու փաստարկները: Չե՞ս կարծում, որ Քրիստոսի վադապետությունը քննադատելով ու Տերունական աղոթքը աղավաղելով ոտնահարում ես բոլոր քրիստոնյաների խղճի ու դավանանքի ազատության իրավունքը: Ինչ վերաբերվում է այս ծավալուն, ու մարդկային մտքին անմեկնելի թեմայի շուրջ ծավալված բանավեճին,  կարծում եմ, որ բանավեճ կարող է ծավալվել նույն գաղափարները կրող մարդկանց միջև, իսկ հակադիր գաղափարներ ու համոզմունքներ ունեցող մարդկանց դեպքում, բանավեճը կվերածվի անտեղի վեճի, որը երկու կողմերին էլ անշուշտ, պարտություն կբերի: Դու չես ցանկանում, որ քո որդու առավոտները սկսվեն Տերունական աղոթքով ու հոգևոր երգերով, իսկ ես իմ որդու համար ամեն օր աղոթում եմ ու երբեմն հոգևոր երգեր եգում, ինչը նրան միանշանակ դուր է գալիս: Անկեղծ ասած, չեմ հասկանում, թե ինչի դեմ է ձեր պայքարը: Ես, որպես կրթահամալիրի դասավանդող, չեմ հիշում մի դեպք, երբ կրթահամալիրում ոտնահարվի երեխայի իրավունքը կամ վիրավորանք հասցվի նրա արժանապատվությանը: Քրիստոնեությունը չի հանդուրժում որևէ պարտադրանք կամ բռնություն: Քրիստոնեությունը ազատություն պարգևող կրոն է: Եթե առավոտյան բարի լույսի, ու սովորողների հավաքանու մտերմությանն ուղղված ծեսերը բռնություն եք համարում, ապա մի մասնակցեք դրանց ու շարունակեք ապրել ձեր պատկերացրած ազատ ու անհոգ կյանքով, չզրկելով մեզ` մեր պատկերացրած ազատությունից:

Մեջբերում եմ` Սուրբ Անտոն Անապատական «Հոգևոր խրատներ » գրքից

121. Ինչը Աստված է արարում որպես Բարերար, մարդու համար է արարում, իսկ ինչը մարդն է անում, անում է ինքն իր համար, ինպես բարին, այնպես և չարը: