• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Այս անգամ Բջնի...

 

Այս անգամ Բջնի

Ինձ թվում էր, որ ես հայրենագիտական ճամփորդությունների շնորհիվ եղել եմ Հայաստանի բոլոր գեղատեսիլ վայրերում, բայց արի ու տես, որ այս հրաշք վայրում չէի եղել: Կուզեմ անկեղծ լինել,  ես ընկեր Իվետային շատ եմ կարոտում ճամփորդությունների ժամանակ: Շարժվեցինք: Ինչպես միշտ ճանապարհը երկար թվաց: Երբ քաղաքից դուրս եկանք քամին ապտակում էր դեմքիս և մաքուր օդը լցվում էր քթանցքերս:

Անձրև էր մաղում: Պատուհանները փակեցինք և հիմա էլ տոթից խեղդվեցինք, չնայած համոզված եմ, որ պատուհանները բաց լիներ թրիքի հոտից էինք խեղդվելու, քանի որ արդեն գյուղի մեջ էինք: Առաջին տեղը, որ հասանք Սրբ. Աստվածածին եկեղեցին էր: Եկեղեցում երգեցինք մեր երգերը: Շարժվեցինք դեպի բաց դաշտ, այդքան գեղեցկություն...  Ժայռեր, ժայռեր, ներքևուկ կանաչ դաշտ, դաշտից այն կողմ հոսող գետակ, նորից կանաչ տարածք, որտեղ մի փոքր չգիտեմ ճաշեցինք, թե նախաճաշեցինք, խաղացինք և սկսվեց անձրևել... կամաց-կամաց ուժեղացավ: Արագ հավաքվեցինք և շարժվեցինք առաջ, պետք է գնայինք ամրոց, ինձ թվաց երազանքս կկատարվի, պատկերացնում եք հայրենագիտական արշավ 90 սովորողով և հորդառատ անձրևի տակ, բայց ոչ... Անձրևը մեզ խղճաց և կտրվեց երբ տեղ հասանք: Ամրոցը կիսաքանդ էր: Էլի իմ պատկերացրած թագավորական պալատը չէր, բայց ա՜յ քեզ բնություն , ա՜յ գեղեցկություն, ակամայից ուզում ես թևերդ բացես ու բարձր գոռաս, ի՜նչ խենթություններ կարելի էր անել, բայց պետք էր զգուշանալ, չորս կողմը ձոր էր: Ետ դարձի ճանապարհին մտանք Սրբ. Սարգիս եկեղեցին, փոքրիկ-փոքրիկ: Լավ չէր միայն, որ գերեզմանների միջով էինք գնում: Ինչևէ , այնքան էինք քայլել, որ.... Հաջորդ կանգառը մեծ եկեղեցու մոտ էր, որի անունը....Անունըըըը???, հա ինչ անեմ չեմ հիշում: Բայց գեղեցիկ էր և մեծ, այ այս եկեղեցում Տեր Հայր կար, մեզ օրհնեց, մենք հարգում էինք , իր խոսքը չէինք ընդհատում, գիտեր թե բան չգիտենք, ասում էր Բլեյանին բողոքելու եմ, որ լավ չեք սովորում, բայց դե չգիտեր թե ինչ կարող էինք անել: Բառը հենց վերջացրեց , մենք սկսեցինք տերունական աղոթքով ու... էլ կանգնել չկար, բոլոր երգերը երգեցինք մեկ էլ մեզ նայեց ու ասաց.

-Չէ, չէ, Բլեյանին կբարևեք, ես ձեր մասին միայն լավն եմ ասելու: Աստված ձեզ հետ: Խաչը համբուրեցինք և... էլ ինչ և, եկանք կրթահամալիր: Այ անձրև եմ ասել, մի լավ թրջվեցինք և տուն... Վերջ: Ինչ լավ պատմեցի, հավեսս եկավ, որ վաղը գրեի ստից գրելու էի: