• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ուխտագնացություն դեպի Արցախ կազմակերպելու մասին

 

Հայ Առաքելական  եկեղեցու Արարատյան Հայրապետական թեմի աջակցությամբ կրթահամալիրի ուսուցիչների և սովորողների խումբը ապրիլի 28-ից մայիսի 1-ը մեկնում է ուխտագնացության դեպի Արցախ: Ուխտագնացության ծախսերը (ճանապարհածախս, սնունդ, գիշերակաց) հոգում է Հայ Առաքելական  եկեղեցու Արարատյան Հայրապետական թեմը: Այդ նպատակով.

  1. հաստատել ուխտագնացության ծրագիրը.
  2. հաստատել ուխտագնացների ցուցակը.
  3. ծրագրի ղեկավար նշանակել Կարինե Պետրոսյանին, օգնականներ՝ Մարիետ Սիմոնյանին, Վահե Հովհաննիսյանին, Իվետա Ջանազյանին, Արմինե Բաբայանին.
  4. Ուխտագնացների մեկնումը՝ ապրիլի 28-ին, ժամը 6:30, Սուրբ Երրորդություն եկեղեցու դիմացից.
  5. գիշերակացը և սնունդը կազմակերպել «Գանձասար» ճամբարում.
  6. Ուխտագնացների տեղափոխումը կազմակերպել 27 OS  716 Nioplan մակնիշի ավտոբուսով, վարորդ՝ Արսեն Ասիչյան (հեռ. 091 47 76 27).
  7. գրադարանի ղեկավար Մարի Գաբանյանին՝ ուխտագնացներին հատկացնել անհրաժեշտ թվային միջոցներ և այլ պիտույքներ՝ ուխտագնացությունը լուսաբանելու համար, ուսումնական գրականություն՝ Վանքի, Քաշաթաղի, Շուշիի դպրոցներին նվիրելու համար:

Կրթահամալիրի տնօրեն՝  Ա. Բլեյան