• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Էկոտուր-2012. օր առաջին...

 

Այսօր <<Մխիթար Սեբաստացի>> կրթահամալիրի մարմարյա սրահում տեղի ունեցավ էկոտուր-2012 մրցույթի բացման պաշտոնական արարողությունը. ներկայացվեցին էկոտուրի խմբերը, մրցույթի նախորդ կարգի նուրբ փոփոխությունները: Որպես խորհուրդ, նպատակային շարունակական գործընթացի ապացույց` տիար Բլեյանին հմայիչ հաղորդավարները նվիրեցին <<Սեբաստիա>> կրթական պարտեզին խանգարող ասֆալտի վերջին կտորը: 
Մեծ լսարանում հակառակորդ թիմերը տեղավորվեցին, տրամադրվեցին: Թույլ տրվեց համարձակներին առաջինը ներկայանալ: Քաջություն ունեցավ Գեղարվեստի ավագ դպրոցի <<էկովետերաններ>> թիմը: Գնահատող հանձնաժողովի անդամներն էին` «Դալմա - Սոնա» Հիմնադրամի Հոգաբարձուների Խորհրդի նախագահ, Շրջակա միջավայրի պահպանության իրավունքի դասախոս, Քաղաքացիական ծառայության 2-րդ դասի խորհրդական Ռուզան Ղազարյանը, 156 դպրոցի կենսաբանության ուսուցչուհի Էմմա Մելքոնյանը և կրթահամալիրի դասավանդող Ժաննա Հակոբյանը:
Մրցող, ընդդիմադիր և գնահատող թիմեր. յուրաքանչյուրը գրագետ կատարեց իր պարտավորությունը, աշխատանքի ընթացքում լարվածությունը թուլացավ... Գնահատականները գրանցվեցին: Որպես անհատական նախաձեռնող ներկայացավ 11-րդցի Արման Մարտիրոսյանը: 
Ներկայացված աշխատանքները տեղադրված են <<Մխիթար Սեբաստացի>> կրթահամալիրի էկոտուր ենթակայքում: 
Վաղը կշարունակենք...