• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Քաղաքական գործիչը պետք է լինի...

Լուսանկարը` Աշոտ Փաշինյանի, 8.3 դաս.

Իմ կարծիքով`իսկական քաղաքական գործիչը պետք է դիվանագետ լինի: Նա պետք է լավ իմանա մարդկանց հոգեբանության և մարդկային  հարաբերությունների մասին, որպեսզի ճիշտ բանակցություններ  և հանդիպումներ վարի: Նա պետք  է ակտիվ գործունեություն ծավալի` ուղղված քաղաքացիների իրավունքների պաշտպանությանն ու նրանց կյանքի բարելավմանը: Գրիգորյան Անահիտ, 8.3 դաս.

Ես քաղաքականությունից այդքան էլ գլուխ չեմ հանում, բայց իմ կարծիքով, իսկական քաղաքական գործիչը պետք է դուր գա շատերին: Նա իր արարքներով պետք է ապացուցի, որ ավելին է կարող, քան մտածում են մյուսները, նա չպիտի այնպիսի քայլեր անի, որ ժողովուրդը հիասթափվի:Մկրտչյան Շուշան8.1 դաս.

Իսկական քաղաքական գործիչը պետք  է զբաղվի իր երկրի և ժողովրդի ճակատագրով ու հոգսերով: Պետք է մշակի և ընդունի օրենքներ`ի նպաստ ժողովրդի: Հաշվի առնի մարդկանց ցանկությունները: Հետևի, որ երկրում տիրի օրինականությունը: Եվ աշխատի, որ իր երկիրը դառնա առաջադեմ:Մկրտչյան Քնարիկ, 8-1 դաս.

Իմ կարծիքով` իսկական քաղաքական գործիչը պետք է լինի բարի, ուրիշների մասին մտածող: Խելացի, գրագետ և կարողանա իր խոսքի տերը լինել: Գևորգյան Հովհաննես, 7.2 դաս.

Քաղաքական գործիչը պետք է լինի սկզբունքային, հայրենասեր, երբեք գումարի համար չանի այն,ինչն իր սկզբուքներին դեմ է: Պետք է անկապ խոստումներ չտա, հետո փոշմանի: Պետք է լինի ճշտապահ, կրթված, նպատակասլաց, պայքարող:Եվ ամենակարևորը`չչարաշահի իր պաշտոնը:Սահակյան Էրիկ, 7.2 դաս.

Քաղաքական գործիչը պետք է ճշմարտությունն ասի,ժողովրդի փողերը քամուն չտա,իր գրպանին չնայի: Հայաստանում դժվար է այդպիսի քաղաքական գործիչի հանդիպելը: Իսկական քաղաքական գործիչը պետք է ժողովրդին խոստանա այն, ինչը կարող է անել, ոչ թե ժողովրդին անտեղի հույսեր տա:Պետք է ստեղծի հնարավորինս այն, ինչը կարող է: Օգնի անտուն, հիվանդ մարդկանց, իսկ եթե չի կարող՝ դիմի բարեգործական հիմնադրամների օգնությանը: Բաղդասարյան Սոնա, 7.2 դաս.

Իսկական քաղաքական գործիչը պետք է կարողանա տեսնել հասարակ քաղաքացու աչքերով: Նա պետք է հոգ տանի իր քաղաքի, բնության, մաքրության, բնակիչների և անտուն մարդկանց ու կենդանիների մասին: Նա պետք է անվճար տրամադրի տարբեր վիրուսների դեմ շիճուկներ: Իսկ քանդված շենքերը պետք է վերացնի կամ վերանորոգի դրանք: Գևորգյան Գևորգ,  8.3 դաս.

Իսկական քաղաքական գործիչը պետք է մտածի իր ժողովրդի ապագայի մասին: Չուտի պետության փողերը, պետք է այնպես անի, որ ժողովուրդը չնեղվի: Սուտ խոստումներ չտա: Չասի այսօրվա ջահելությանը ես տեղ եմ տալիս, քանի որ մտածում եմ` ինչպես ջահել: Ամենակարևորը` ինքը գահ չբարձրանա փողի համար, այլ բարձրանա իր երկրին ու ժողովրդին օգնելու  համար: Հմայակ Եղոյան, 8.1 դաս.

Իմ կարծիքով` իսկական քաղաքական գործիչը պետք է լինի շատ աշխատասեր ու բանիմաց: Քաղաքական գործիչը պետք է լինի հայրենասեր` իր հայրենիքին ու ժողովրդին սիրի:Ստեփանյան Մարկ, 8.3 դաս.

Իմ կարծիքով`քաղաքական գործիչը պետք է լինի օրենքը պահող մարդ: Պետք է լինի այնպիսին, որ մարդիկ սիրեն և հարգեն նրան:Քաղաքական գործիչը պետք է մարդկանց խոստանա բաներ, որը կարողանում է անել:Բայց միայն չպետք է ասի ու վերջ, նա պետք է իր ասածը գործով ապացուցի: Եթե կարողանա իր պարտականությունները անել,կարժանանա մարդկանց ուշադրությանը: Շահինյան Դավիթ, 8.3 դաս.