• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ձեր գովազդը mskh.am-ում

Mskh.am-ը հայտարարում է գովազդների մրցույթ: Կրթահամալիրի սովորողներ, դասարաններ, դպրոցներ, ընտանիքներ, mskh-ը հնարավորություն է տալիս ձեզ` ձեր ստեղծած գովազդը տեղադրելու գլխավոր էջի «Ձեր գովազդը կարող է լինել այստեղ» բաժնում: Ներկայանալի, հետաքրքրիր, անսպասելի մատուցեք այն, ինչը կարևորում եք: Հրապարակեք YouTube-ում և հղումը ուղարկեք [email protected] հասցեով: Հաջողված գովազդները անպայման կտեղադրվեն, իսկ դրանցից լավագույնները կարժանանան նաև mskh-բոնուսի:

Դպրոց-պարտեզի 1-ին դասարանի սովորող Աստղիկ Ավագյանը ներկայացրել է իր առաջին գովազդը. «Ես արդեն կարողանում եմ գովազդել»: