• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

SEO բլոգերների սեմինարի երկրորդ օր

Այսօր` ամսի 21-ին, ես, ընկեր Հերմինեն և Նարեկը գնացինք <<SEO բլոգերների համար>> 2-րդ սեմինարին:

Ինչպես ակնկալում էինք, այսօրվա սեմինարը  նույնպես հագեցած ու հետաքրքիր էր: Մեզ համար հետքրքիր էր այնքանով, որ պարզեցինք` մեր կայքը <<SEO>> տեսանկյունից ունի բազմաթիվ թերություններ, որի հետևանքով որոնողական համակարգերում ցածր դիրքերում ենք: Այսօրվա սեմինարի ընթացքում առաջացավ շատ կարևոր գաղափար` գրել բիզնես ծրագիր և ստեղծել ինտերնետ խանութ: Ինտերնետ խանութի արդյունավետ օգտագործման հիմնական հնարավորություններին արդեն տիրապետում ենք սեմինարներից ստացած գիտելիքների շնորհիվ: Սեմինարների ավարտից հետո կփորձենք ոչ մի ջանք չխնայել` իրականացնելու բոլոր գաղափարները: Շարունակելի...