• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Երջանկության որոնման ճանապարհին

 

Մարդ արարածը երջանկություն անվամբ բանալին  կորցնել- գտնելու անզուսպ փնտրտուքների մեջ է` հաճախ մոռանալով ու անտեսելով, թե այն կարող է շատ մոտ և հասու լինել: Եվ այդ որոնման ճանապարհին մարդկային տկար բնությունը բախվում է իրականության  քաոսին` մոլորվելով  կյանքի ճշմարտության ու բարոյականության բավղում: Սակայն եթե ուզում ես գտնել այդ բանալին  պետք է լինես կյանքի անխարդախ հայելին, հայելի որի մեջ պետք է տեսնես ԵՍ-դ, պետք է շոշափես, զգաս ու մաքրես այն հպարտության կենսավեր որոմներից: Եվ այդ հայելին լոկ միայն կյանքի արտացոլանքը չպետք է լինի, այլև բարոյականությունն ու կյանքը հասկանալու, ըմբռնելու միջոց. կյանք, որը եթե մեկի համար միապաղաղ ու հանդարտ է, մեկ ուրիշի համար լի է տառապանքներով և մոլեգին փոթորիկներով: Եվ ընկալման այդ ճանապարհին մարդ արարածը փորձում է վերածնել, արթնացնել  իր մեջ ոչնչացած, անէացած ու քողարկված խղճի ձայնը, հանդեպ յուրայինի`գիտակցությամբ, որ պետք է վերացնել ու անտեսել աշխարհից անտարբերությունը, կեղծիքն ու մոլությունները ու թույլ չտալ, որ պակասի սերը: Ցավոք այսօր սոցիալական բեռի ներքո, խեղաթյուրվել է մարդ անհատի կերպարը, կորցրել իր աստվածադիր դրոշմը, խախտվել է ամեն մի օրինաչափությունև կազմավորվել է մարդու մի նոր տեսակ` չգո և անձև և  արդյո՞ք այս ամենն անգիտակցաբար է կատարվում: Աստված մարդուն ստեղծել է իր պատկերով և նմանությամբ, այսինքն` բարի, օժտել նրան առաքինություններով և ներքին հզոր ու անկոտրում ուժականությամբ, համբերությամբ ու սիրով. ահա մեր որոնումների բանալին, որը միևնույն ժամանակ և շատ մոտ է և հեռու, բայց հասու բոլորիս:

ԿԱՐԴԱՑԵՔ http://vaheh76.wordpress.com

ինչպե նաև http://vahe76.do.am