• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Արտագնա մասնագիտական խումբը Մայր դպրոցում

 

 

    Համաձայն  ՀՀ  կառավարության  04. 03. 20042.  N 318-Ն  որոշման,  ՀՀ  ԱՆ  17.  01. 2012թ.  N45Ա  հրամանի,  Մխիթար  Սեբաստացի  կրթահամալիրի  դպրոցների  առաջին /6 տ./  և  7-րդ/ 12 տ./ դասարանների  երեխաների  ատամնաբուժական  առաջնային  կանխարգելման  ծրագրի իրականացման  նպատակով  կրթահամալիրի  Մայր  դպրոց  է  հաճախել  թիվ  4 ստոմատոլոգիական  պոլիկլինիկայի  արտագնա  մասնագիտական  խումբը  հետևյալ  կազմով՝ բժ.  Դայան  Զեփյուռ  և  բ.ք.  Մկրտչյան  Հերմինե:

   Միջին  դպրոցի  բոլոր  7- րդ  դասարանների  երեխաներին  կատարվել  է  բերանի  խոռոչի զննում՝  տարբեր  խնդիրները  հայտնաբերելու  նպատակով,  ատամներին  քսվել  է  ֆտոր պարունակող  գել,  քսան  րոպեի  ընթացքում  չպետք  է  ուտել  կամ  խմել,  որպեսզի  գելը  թողնի իր  կանխարգելիչ  նշանակությունը՝ ատամի  էմալի  ամրապնդում  և  կարիեսի կանխարգելում:

   Բոլոր  տվյալները գրանցվել  են  երեխայի  զարգացման  քարտում:

  Պոլիկլինիկայից  հայտնում  են,  որ   մինչև  8 տ . և  12 տ.  երեխաները  կարող  են  ստանալ անվճար  ստոմատոլոգիական  բուժում:

      Մասնագիտական  խումբը  առաջիկա  օրերին  կայցելի  նաև  առաջին  դասարանցիներին:

     Շնորհակալություն  ենք  հայտնում  պոլիկլինիկայի  տնօրեն  Է.  Հարությունյանին, մասնագիտական  խմբին  և  բոլոր  աջակիցներին: