• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Կրտսեր դպրոցի հերթական սեմինարը

 

Երեկ կայացավ կրտսեր դպրոցի մեթոդական բաց պարապմունք-սեմինարը: Թեման` Ծնողը, ընտանիքը որպես «Իմացումի հրճվանք» ծրագրի գործընկեր և պատվիրատու: Սովորողների և ծնողների փոքրիկ խմբով ներկայացրեցինք, թե ինչպես ենք «Իմացումի հրճվանք» ծրագիրը տեղափոխում տուն, ընտանիք: Հետաքրքիր էր լսել սովորողների ազատ և անկաշկանդ պատումներն իրենց կատարած աշխատանքների մասին, որոնց իրագործմանը մասնակցել էին և´ ծնողները, և´ ընտանիքի մյուս անդամները: Մանրամասն տես հավելվածում: