• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Եռամսյակային հաշվետվություն 7-12-րդ դասարանների

Հաշվետվություն հունվար-մարտ ամիսների
2012թ.
7-12-րդ դասարաններ

 

1. Հանրակրթության պետական նոր չափորոշչի պահանջներին համապատասխան  կրթահամալիրում իրականացվող «Ստեղծողի դպրոց. անհատի կրթական պատվեր. մեդիահանրակրթություն» պետական այլընտրանքային (հեղինակային) կրթական ծրագրի չափորոշչի, ըստ չափորոշչի` ուսումնական պլանների, առարկայական ծրագրերի, սովորողի ուսումնական առաջադիմության գնահատման համակարգի մշակում և ՀՀ ԿԳՆ սահմանած կարգով ներկայացում հաստատման

- 2012-2013 ուստարվա ուսումնական պլանների մշակում
Ուսուցիչների տարբեր խմբերի հետ քննարկվել են 2012-2013 ուստարվա ուսումնական պլաններում առաջարկվող փոփոխությունները
-  Ուսումնական պլաններում ընդգրկված դասընթացների ծրագրերի մշակում
7-րդ դասարանում առանձնացվել  է կենդանաբանության դասընթացը, որն անցկացվում է կենդանաբանության լաբորատորիայում
- Ըստ կրթական ծրագրերի և ուսումնական բնագավառների` սովորողի ուսումնական առաջադիմության գնահատման համակարգի մշակում
Փորձարկվեց ուսումնական առաջադիմության գնահատման առաջարկված համակարգը: (Սովորողի 2011-2012 ուստարվա առաջին կիսամյակի ուսումնական գործունեության ամփոփում) :Առաջին կիսամյակի ամփոփումից  հետո գործեց չառաջադիմող սովորողների վերահանձման նոր համակարգը (1 ամիս ժամանակ տրվեց` մինչև մարտի մեկը ամենօրյա առաջադրանքներով վերահանձնել): Չառաջադիմող սովորողները թողեցին ավագ-դպրոց-վարժարանը. Տեղափոխվեցին այլ ուսումնական հաստատություններ կամ կրթահամալիրի արհեստագործական դպրոց: արդյունքում` ավագ դպրոց վարժարանի 10-11-րդ դասարանները 1-ական դասարաններով պակասեցին:
Միջին և ավագ դպրոցներում սկսեց գործել կաբինետային համակարգ: Ուսուցիչների հիմնական մասն ունեցավ իր ուսումնական կաբինետը, որը սկսեց հարմարեցնել իր առարկայի ուսումնական նպատակներին`ստեղծելով համապատասխան միջավայր:
Գործարկվեց սեմինարների անցկացման նոր կարգ, որտեղ ուսուցիչները ներկայացնում են այլընտրանքային իրենց ծրագրի ընթացքն ու արդյունքները:
Ուսուցիչների հետ առցանց քննարկվել են կարգեր, ուսումնական պլանի հետ առնչվող հարցեր:Առցանց ` էլեկտրոնային հասցներին ուղարկված հարցադրումներն ու քննարկումներ ավելի ու ավելի  արդյունավետ են դառնում: Գործածվել է կայքում դրված նյութերի առցանց քննարկում,
Կատարվել են դասալսումներ` հաշվի առնելով դասերի կազմակերպմանը ներկայացվող պահանջները (Ուսումնական պարապմունքի արդյունավետության գնահատում)
2. Կրթահամալիրի, դպրոցի, դասարանի, խմբի, սովորողի ուսումնական գործունեության, ուսումնական պարապմունքի արդյունավետության գնահատման էլեկտրոնային համակարգի ամբողջացում, էլեկտրոնային մատենավարության ամբողջական ներդրում
- Էլեկտրոնային մատենավարության ամբողջացում
- Ստեղծված համակարգի կիրառում մասնակիցների կողմից` սովորող, ծնող, ուսուցիչ, մասնագետ, ղեկավար, հանրակրթության տեսուչ, ԿԳ նախարարության մասնագետ

Շարունակվում են գործածվել  էլեկտրոնային մատյանները: Կաբինետային սիստեմին անցնելուց հետո դրանց գործածումն ավելի արդյունավետ ու ապահով դարձավ:
Ամբողջացվում է սովորողների մասին տեղեկությունների էլեկտրոնային բազան:
Ստեղծվում է գրասենյակային տեղեկատվական բազան:
Ստեղծվում է ավագ դպրոց-վարժարանի ծնողական էլեկտրոնային հասցեների բազան:

3. Մեդիահանրակրթության սովորողների, դասավանդողների առողջության պահպանման ծրագրի մշակում և ներդրում
Միջին և ավագ դպրոցի սովորողներ տեսողությունը ստուգվել է «Լույս հայի աչքին» նախագծով:
Քրիստինե Սահակյանցի և Նելլի Այվազյանի հետ աշխատում ենք առողջագիտության ծրագրի մշակման վրա:

4. Համացանցում դասավանդողների և սովորողների անհատական էջերի (բլոգների) գործարկում` որպես ուսումնական տարածք. սովորողների հեռավար ուսուցում: Մարտին կազմակերպված սեմինարների արդյունքում միջին և ավագ դպրոցի շատ ուսուցիչներ ունեցան անհատական բլոգներ: Բլոգներ ունեցող սովորողների թիվը ևս ավելացել է: Ավագ դպրոցի սովորողների բլոգները ներկայացվում են նաև <<Լուսաստղ>> ամսագրում:
Աշխատում են ավագ դպրոցի նոր ենթակայքի ձևավորման և բովանդակության վրա:

Հերմինե Անտոնյանի սեմինարի արդյունքում դասավանդողները սովորեցի գործածել  Live@Edu-ի օրացույցը: Սովորողները և դասավանդողները  իրենց SkyDrive-ներում դնում են իրենց ուսումնական նյութերը, հավաքում են իրենց ուսումնական գործունեության արդյունքների էլեկտրոնային փաթեթները:
Ավագ դպրոցի էլեկտրոնային <<Լուսաստղ>> պարբերականը ավելի վստահ է հանդես գալիս, ավելի շատ սովորողներ են ընգրկվում նրա աշխատանքներում:

5. - Տեխնոլոգիական հանրակրթություն - նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթություն
Տեխնոլոգիական դասարանների դասավանդողների հետ քննարկվել է այդ դասարաններում  իրականացվող ծրագրերը, ուսումնական պլանները: Առաջարկվում են ուսպլանում կատարել  փոփոխություններ:

6. «Կրթության կազմակերպումը ավագ դպրոցում» գիտափորձի մշակում և ներդրում, այդ թվում` անհատական ուսուցման կազմակերպում, կրեդիտային համակարգի մշակում, մասնագիտական փորձառության կազմակերպում, հետազոտական նախագծերի և ինքնակրթության ծրագրերի մշակում, ՀՀ ԿԳՆ սահմանած կարգով ներկայացում հաստատման

Դասավանդողների և սովորողների հետ հետ առցանց, դասավանդողների հետ նաև սեմինար պարապմունքների ժամանակ քննարկվել է ««Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի ավագ դպրոցներում ուսումնական գործի կազմակերպման հիմնադրույթներ» փաստաթուղթը:
Անցկացվել է սոցիոլոգիական ուսումնասիրություն, պարզելու սովորողների վերաբերմունքը  11-12-րդ դասարաններում ուսուցման կազմակերպման մասին:
Ուսումնասիրություն եմ անցկացնում նաև ավագ դպրոց-վարժարանի լրագրողները: (Հարցում 9-րդ դասարանցիների հետ):
Ավագ դպրոցի վրացերեն ուսումնասիրող խումբը մասնագիտական փորձառությունն անցավ Թբիլիսիում:
7. Գործընկեր կազմակերպությունների (ՁԻՀ, ԻՏՁՄ, Յունիքոմփ, Ֆիրմա Ալֆա, Մայքրոսոֆթ-ԱՐԷՅ, Նորք, ԿՏԱԿ, Սինոփսիս) աջակցությամբ «Նոթբուքն ինձ դասընկեր», «Էլեկտրոնային գրատախտակը, պրոյեկտորը, էլեկտրոնային գրիչները հանրակրթական դասարանում», «Ռոբոտիքս», «Էլեկտրոնային կրթահամալիր-կրթական միջավայր» ծրագրերի զարգացում
Լրագրող սովորողների կողմից կատարվեց սոցիոլոգիական հարցում, պարզելու համար սովորողների վերաբերմունքը նոթբուքների մասին: (Նեթբո՞ւք, թե՞ դասագիրք)

- Յուրաքանչյուր դասասենյակում տեսա-լսողական համակարգի (պրոյեկտորի, թվային ձայնագրիչի, ուժեղարարի և ֆոտոխցիկի) առկայություն
Ուսումնական այն կաբինետներում, որտեղ չկային պրոյեկտորներ, դրվեցին:
- Ուսումնական նոր ռոբոտի ձեռքբերում, հանրապետական և միջազգային մրցույթների մասնակցություն
ԻՏՁՄ-ի աջակցությամբ VivaCell-ը կրթահամալիրի Ավագ դպրոց-վարժարանի էլեկտրոնիկայի-ծրագրավորման խորացված ուսուցման կենտրոնին նվիրել է ուսումնական նոր ռոբոտ:
- Աստղացուցարանի (պլանետարումի) ձեռքբերում
«Գագիկ Ծառուկյան» հիմնադրամի «Հեռանկար» ծրագրի միջոցներով ձեռք է բերվել և տեղադրվել է ժամանակակից աստղացուցարան: 
8. Գործընկեր միջազգային ոչ կառավարական կազմակերպությունների հետ էկոլոգիական կրթության ծրագրերի զարգացում, նախագծերի մշակում և իրականացում
Ավագ դպրոց-վարժարանը համագործակցում է ACE (Ակոպյան բնապահպանական կենտրոն) միջազգային ծրագրի հետ (ղեկավար` Սիրանուշ Թումանյան): 3 էկոլոգիական-հայրենագիտական արշավ է կազմակերպվել,  9 ուսումնական պարապմունք` ամերիկյան համալսարանում: Ուսումնական պարապմունք են արել նաև Սևանի պետական ազգային պարկում:
9. - Հայաստանի և Վրաստանի կրթության նախարարների հավանությանն արժանացած կրթահամալիրի և վրաց գործընկերների հետ կրթական փոխանակումների ծրագրով 2012թ. աշխատանքների մշակում և իրականացում 
Սովորողների գարնանային արձակուրդի օրերին ավագ դպրոց-վարժարանի վրացերենի խորացված ուսուցման խումբը, թվով 15 սովորող, վրացերենի դասավանդող Ռինա Շագինյանի ղեկավարությամբ, ուսումնական փորձառության եղավ Թբիլիսիում: Սա նաև փոխանակման ծրագիր էր, քանի որ մեր սովորողները հյուրընկալելու են իրենց վրաստանցի ընկերներին:

10. Ուսումնահայրենագիտական ճամփորդություններ, արշավախմբային գործունեություն

Լրամշակվել  է ուսումնական-հայրենագիտական ճամփորդությունների մասնակցության կարգը:

11. Պարբերական մեդիաօլիմպիադաների և օլիմպիական ճամբարների, «Ուսումնական մեդիաթատրոն»  ստուգատեսի, ամենամյա հանրակրթական DigiTec-ի, մեդիափառատոնի կազմակերպում

- Օլիմպիադաների հաղթողների համար օլիմպիական ճամբարների կազմակերպում  Արցախում, Վրաստանում` այդ թվում Ջավախքում և Հայաստանի մարզերում
Նախատեսվում է ձմեռային օլիմպիադաի հաղթողներին ընդգրկել դեպի Արցախ գնացող ուխտագնացների ցանկում: (ավագ դպրոցից  մոտ 30 սովորող)
-  Ամենամյա 4-րդ «Հանրակրթական Դիջիթեք» հունվարյան բաց ստուգատեսի կազմակերպում
«Ձմեռ» մեդիաօլիմպիադան կազմակերպվել է 2012 հունվար-փետրվար ամիսներին:
«Ձմեռ» բաց մեդիաօլիմպիադային ավագ դպրոց-վարժարանից գլխավոր մրցանակի է արժանացել 35 սովորող, միջին դպրոցից` 29 սովորող:
12. Սովորողների օժտվածության զարգացման ակումբների գործունեության կազմակերպումը որպես հեղինակային կրթական ծրագրով լրացուցիչ կրթություն («Տիեզերք», «Ռոբոտիքս», ծրագրավորողների, գիտակների, մշակութային, հայրենագետների, «Խաղարկային դատարան»), աստղացուցարանի նախագծի և գործունեության մշակում
Միջին և ավագ դպրոցներում գործում են հետևյալ ակումբները.

Գիատկների ակումբ, ղեկավար` Վահրամ Թոքմաջյան, [email protected]
Տիեզերք, ղեկավար` Լևոն Արամյան, [email protected]
Խաղարկային դատարան, ղեկավար` Աշոտ Տիգրանյան, [email protected]
Լուսաստղ, ղեկավար`  Մարգարիտ Սարգսյան, [email protected]
Բուսաբանի, ղեկավար`   Անուշ Ասատրյան, [email protected]
Արևելագետների ակումբ, ղեկավար՝ Արտակ Զարգարյան,
Ֆոտոյի և մեդիայի, ղեկավար` Անի Սարգսյան, [email protected]
Հայրենագետի, ղեկավար`  Իվետա Ջանազյան, [email protected]
Դիզայներ-տեխնոլոգի, ղեկավարներ`  Տաթև Թամազյան,
Անգլախոսների ակումբ, ղեկավար՝ Յուրա Գանջալյան, [email protected]
Անգլերեն լեզվի և մշակույթի  գրական ակումբ, ղեկավար՝ Շուշան Ազատյան,[email protected]
Պատանի արշավականների ակումբ <<Մենք ենք, մեր սարերը>>, ղեկավար՝ Ելենա Սարգսյան, [email protected]