• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Առողջապահական կրթում

 

Չափավորությունը  բնության  դաշնակիցն  է  ու  առողջության  պահապանը:

 

 

Աբուլ-Ֆարաջ

 

     Կրթահամալիրի  առողջապահական  ծառայություն  հաճախ  են  դիմում  վատ ինքնազգացողությամբ  և  խնդրում  չափել  արյան  ճնշումը:

 

Արյան  բարձր  ճնշումը՝  հիպերտոնիան,  բավականին  տարածված  հիվանդություն  է:  Հայաստանում  երեք  չափահաս  անձից  մեկը  ունի  հիպերտոնիկ  հիվանդություն:

Պատճառները՝

  • ժառանգականությունը
  • ճարպակալումը
  • սննդի  մեջ  աղի  չարաշահումը
  • ալկոհոլի  չարաշահումը
  • ծխախոտի  օգտագործումը
  • սթրեսները
  • երիկամային հիվանդությունները
  • տարիքը
  • նստակյաց ապրելակերպը:

   Սովորաբար  հիպերտոնիկ  հիվանդության  բնորոշ  ախտանշաններ  չկան: Ախտորոշման միակ  միջոցը  արյան  ճնշման  չափումն  է:

   Եթե  Ձեր  արյան  ճնշումը  բարձր  է,  ապա  կարող  եք  ունենալ  հետևյալ  ախտանշանները՝

  • գլխացավ
  • ծոծրակի  շրջանում  ցավեր, ծանրության  զգացում՝ հատկապես  առավոտյան ժամերին
  • և  կարող  է  ուղեկցվել  սրտխառնոցով
  • գլխապտույտ
  • ականջներում  և  գլխում  խշշոցի  և  աղմուկի  զգացում
  • աչքերի  առաջ թրթռոց
  • ցավեր  սրտի  շրջանում
  • սրտխփոց,  հևոց
  • բութ  ցավեր  գոտկային   շրջանում
  • աշխատունակության  իջեցում
  • դյուրագրգռություն,  անքնություն,  երբեմն  լացկանություն
  • քթային  արյունահոսություն,  որից  հետո  գլխացավերը  կարող են  պակասել:

   Արյան  բարձր  ճնշումը  ժամանակի  ընթացքում  աստիճանաբար  վնասում  է  ամբողջ օրգանիզմի  արյունատար  անոթները: Հնարավոր  բարդություններն  են  ուղեղի  կաթվածը, սրտամկանի  ինֆարկտը,  երիկամային  անբավարարությունը,  տեսողության  խանգարումը:

   Ցավոք  հիպերտոնիկ  հիվանդությունը  անբուժելի  է,  բայց  այն  հնարավոր  է  կառավարել ապրելակերպի  և  դեղամիջոցների  միջոցով:

   Հիպերտոնիկ  հիվանդությունը  կանխելու  համար

  • պարբերաբար  չափեք  արյան  ճնշումը
  • նվազեցրեք  սննդի  մեջ  օգտագործվող  աղի  քանակը
  • հետևեք  քաշին,  սննդակարգում  ավելացրեք  մրգերի,  բանջարեղենի  քանակը՝ պակասեցնելով  կենդանական  ճարպը՝  ճարպոտ  միս,  բարձր յուղայնության կաթնամթերք,  կարագ,  յուղ
  • դադարեցրեք  ծխելը  և  խուսափեք  ալկոհոլի  չարաշահումից
  • եղեք  ֆիզիկապես  ակտիվ,  խուսափեք  նստակյաց  ապրելակերպից,  օգտակար  է արագ  քայլքը  ամեն  օր  մոտ 30  րոպե:

      Եթե  չնայած  ապրելակերպի  փոփոխություններին,  զարկերակային  ճնշումը  մնում  է  բարձր, ապա  անհրաժեշտ  է  բժշկի  կողմից  նշանակված դեղորայքային  բուժում,  որը  պետք է  ընդունել  ամեն օր,  կանոնավոր  կերպով,  առանց  ընդհատելու:

                                                             Առողջ եղեք: