• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Հրապարակախոսություն:Բնակչությունը նվազում է, անհանգստությունս՝ աճում

Ամեն երկիր ունի իր բնակիչները, բացառություն չի կազմում նաև Հայաստանի Հանրապետությունը: Գաղտնիք չէ, որ Հայաստանի բնակաչությունը տարեցտարի նվազում է: Իսկ որևէ մեկը կարող է ասել, թե ինչու՞, ինչու պետք է Հայաստանի բնակչության թվի այս տարվա ցուցանիշը համեմատենք 2001-ի ցուցանիշի հետ և հասկանանք, որ մոտ 300.000 մարդ ՀԵՌԱՑԵԼ է: Ըստ 2001 ի ցուցանիշների` Հայաստանի Հանրապետությունում ապրում էր 3.100.000 մարդ, իսկ 2011 ին մնացել է 2.800.000-ը: Ես՝ որպես հայ, ով ինչ-որ չափով մտածում է Հայաստանի և սեփական բարեկեցության մասին, չեմ կարող այս հարցին չանդրադառնալ: Առանց հայերի Հայաստանը ո՞նց է գոյատևելու, ինչու՞ ենք մենք մտածում միայն այսօրվա մասին, բա՞ վաղը, բա՞ մի քանի տարի հետո: Ինչո՞ւ պետք է Երևան քաղաքում ապրի 1.100.000 մարդ, մինչդեռ ամբողջ Հայաստանի բնակչության թիվը ընդամենը`2.800.000-է: Բա՞ գյուղերը. ինչու՞ գյուղացին չի կարող բաց շուկա մտնել, այլ պետք է միայն մեծահարուստին ծախի իր բերքը` ի դեպ `կես գնով: Բա՞ ուր մնաց ազատությունը: Ի՞նչ անել, սպասե՞լ մինչև այլ երկրներում ապրող հայերը գան իրենց երկիր, թե պայմաններ ստեղծել, որ գան ու նաև` չգնան: Ռուսաստանում կան ավելի շատ հայեր, քան Հայաստանում, բայց Ռուսաստանում կամ այլ պետությունում ապրող հայերի համար գիտե՞ք հեշտ է, գիտե՞ք հեշտ է ապրել այլ երկրներում, օտար միջավայրում, այլ կրոն ունեցող պետությունում: Ինչու՟պետք է Հայաստանի Հանրապետության պաշտոնյաների տարեկան գումարը գերազանցի Հայաստանի Հանրապետության տարեկան բյուջեն: Հիմա կկարդաք ու կասեք, որ այս խնդիրները  բնակչությանը չեն վերաբերում, բայց այդպես չէ է... Ինչու՞ պետք է որոշ մեծահարուստների սուպերմարկետների պատճառով կողքի` ավելի փոքր խանութների տերերը, փակեն իրենց այդքան դժվարությամբ ձեռք բերված խանութը, ծախեն, կամ ընդհանրապես չկարողանան ծախել, քանի որ կողքին սուպերմարկետ կա`զեղչերով, խաբկանքներով... և հիասթափված գնան այս երկրից: Ինչու՞ պետք է 20-25 տարեկան բարետես աղջիկները, ովքեր բարձրագույն ուսումնական հաստատությունը ավարտել են, մատուցող, աման լվացող  աշխատեն, իսկ տղանեներն էլ` ավտոբուսի վարորդ...չաշխատեն իրենց մասնագիտությամբ, որովհետև կամ աշխատանք չկա, կամ մասնագիտությամբ աշխատելով տուն չես պահի: Հայաստանի Հանրապետությունը, բոլորին էլ հայտնի է, որ շատ հզոր թշնամիներ ունի, ինչու՞ պետք է այլոք  կարդան բնակչության թվի մասին այս ցուցանիշները և ուրախանան, իսկ մենք սպասենք և տեսնենք, թե երբ է վերջանալու Ադրբեջանի նավթը: Սա շատ լուրջ խնդիր է և ես կոչ եմ անում միանալ ինձ` բողոքարկել ներկայիս կառավարության դեմ` արտագաղթի դեմ... Հաղթելու ենք... Թե չէ էսպես չի լինի, ես կգնամ, ուսուցիչս կգնա, ընկերս կգնա, քո քույրն ու եղբայրը կգնան ու վերջ...Կվերջանա Հայաստանը...

 

Հրապարակախուսությունը պատրաստեց` Արման Բլեյանը, հանձնարարեց, աջակցեց` Մարգարիտ Սարգսյանը:

Օգտվել եմ` news.am-ից և հայրիկիս պատմածներից: